«Եվրատեսիլի» կազմակերպիչները կարող են Ռուսաստանին հեռացնել 2018-ի մրցույթից
Եվրոպական հեռարձակողների միության ղեկավարությունը կարող է որոշում կայացնել 2018-ին «Եվրատեսիլ» երգի մրցույթին մասնակցելուց Ռուսաստանի հեռացնելու մասին:
Ինչպես փոխանցում է ТАСС գործակալությունը, այս մասին հաղորդել է ԵՀՄ-ի պաշտոնական ներկայացուցիչ Դևիդ Գուդմանը: «Այժմ ԵՀՄ-ի ուշադրությունը կենտրոնացած է այս տարվա մրցույթի վրա: Ցանկացած որոշում հետագայում ձեռնարկվելիք միջոցառումների մասին կկայացվի միջոցառումից հետո», - ասել է վերջինս` պատասխանելով Ռուսաստանի հնարավոր հեռացման մասին հարցին:
Նշվում է, որ նման հաղորդման համար պատճառ է դարձել «Եվրատեսիլ-2017» համաեվրոպական մրցույթը չհեռարձակելու մասին ՌԴ Առաջին ալիքի որոշումը:
Ինչպես հայտնի է, Ռուսաստանի մասնակից Յուլյա Սամոյլովային թույլ չեն տվել մուտք գործել Ուկրաինա, որի պատճառով նրա մասնակցությունը մրցույթին չեղարկվել է:


















































Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
ԿԸՀ-ն սահմանել է նախընտրական քարոզչության ժամանակ հեռարձակողների կողմից եթերաժամ տրամադրելու կարգը
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
Բելգիայի դեսպանության բացման պաշտոնական արարողություն՝ Երևանում
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում