Ծաղկազարդի տոնը` մանուկների օրհնության օր
Ծաղկազարդը` մեր Տեր Հիսուս Քրիստոսի` Երուսաղեմ հաղթական մուտքի հիշատակը, Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցին այս տարի տոնախմբելու է ապրիլի 9-ին: Տոնը տարիներ առաջ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ նաև հռչակվել է որպես մանուկների օրհնության օր:
Այս կապակցությամբ հայոց բոլոր եկեղեցիներում Ս. Պատարագի ավարտին կատարվում է մանուկների օրհնության հատուկ կարգ:
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, նախագահությամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, կկատարվեն հետևյալ արարողությունները`
1. Առավոտյան ժամը` 10:00-ին, Մայր Տաճարի շրջափակում տեղի կունենա Անդաստանի արարողություն և մանուկների օրհնության հատուկ կարգ,
2. Ս. Պատարագի ավարտին` ժամը` 13:00-ին, կկատարվի մանուկների օրհնություն: Այս տարի Մայր Աթոռի Սոցիալական ծառայության գրասենյակը Նորին Սրբության օրհնությամբ Սուրբ Էջմիածնում կհյուրընկալի նաև Հրազդանի Երեխաների աջակցության հիմնադրամի ցերեկային կենտրոնի հաշմանդամություն ունեցող շուրջ 150 երեխաների: Օրհնության կարգից հետո ցերեկային կենտրոնի սաների համար կկազմակերպվի ընդունելություն, որի ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսը մանուկներին նվերներ կբաշխի տոնի առիթով:
Մայր Աթոռ


















































Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
ԿԸՀ-ն սահմանել է նախընտրական քարոզչության ժամանակ հեռարձակողների կողմից եթերաժամ տրամադրելու կարգը
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
Բելգիայի դեսպանության բացման պաշտոնական արարողություն՝ Երևանում
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում