Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Արմավիր քաղաքի բազմաթիվ հասցեների գազամատակարարումը կդադարեցվի Ռուբիոն հերքել է Կուբայի նախագահին պաշտոնանկ անելու ԱՄՆ-ի մտադրության մասին տեղեկությունները Քարոզարշավը կսկսվի մայիսի 8-ին և կտևի մինչև հունիսի 5-ը Ապօրինի ծառահատման դեպքերը չարձանագրելու դիմաց «Հայանտառ» ՊՈԱԿ-ի պաշտոնատար անձինք կաշառք են ստացել Մայրաքաղաքի այն հատվածները, որտեղ մայթեր չկան, գույքագրվել են Անհրաժեշտ է պարզել, թե ուր է գնացել Ուկրաինային տրամադրված օգնությունը Արմավիրի համայնքային ոստիկանները հայտնաբերել են կեղծ օղի և ծխախոտ իրացնող տղամարդուն. նախաձեռնվել է քրեական վարույթ Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-3 աստիճանով Լարիջանիի սպանությունից հետո Իրանը կասետային ռումբերով հարվածել է Թել Ավիվին ԱՄՆ-ն շատ հիասթափված է ՆԱՏՕ-ից. Թրամփ «Հեզբոլլահ»-ին զինաթափելու համար ԱՄՆ-ն կոչ է արել Սիրիային զորքեր ուղարկել Լիբանան ԻՀՊԿ հաստատել է «Բասիջ» ռազմականացված ուժերի հրամանատար գեներալ-մայոր Ղոլամռեզա Սոլեյմանիի մահը

Արմավիր քաղաքի բազմաթիվ հասցեների գազամատակարարումը կդադարեցվի Ռուբիոն հերքել է Կուբայի նախագահին պաշտոնանկ անելու ԱՄՆ-ի մտադրության մասին տեղեկություններըՔարոզարշավը կսկսվի մայիսի 8-ին և կտևի մինչև հունիսի 5-ըԱպօրինի ծառահատման դեպքերը չարձանագրելու դիմաց «Հայանտառ» ՊՈԱԿ-ի պաշտոնատար անձինք կաշառք են ստացելՄայրաքաղաքի այն հատվածները, որտեղ մայթեր չկան, գույքագրվել ենԱնհրաժեշտ է պարզել, թե ուր է գնացել Ուկրաինային տրամադրված օգնությունըԱրմավիրի համայնքային ոստիկանները հայտնաբերել են կեղծ օղի և ծխախոտ իրացնող տղամարդուն. նախաձեռնվել է քրեական վարույթԵրևանի թիվ 27 մսուր-մանկապարտեզում հայտնաբերվել է տղամարդու մարմինԹրամփի խոսքերը Մակրոնի՝ պաշտոնից շուտափույթ hեռացման մասին, ստիպում են մտածել նրա հասցեին վենեսուելական կամ իրանական սցենարի կրկնության մասին. ԶախարովաՏեսչական մարմնի ղեկավարի կինն ավելի հարուստ է. նախկին ոստիկանի ունեցվածքի մի մասըՕդի ջերմաստիճանը կբարձրանա 2-3 աստիճանովԼարիջանիի սպանությունից հետո Իրանը կասետային ռումբերով հարվածել է Թել ԱվիվինԱՄՆ-ն շատ հիասթափված է ՆԱՏՕ-ից. Թրամփ«Հեզբոլլահ»-ին զինաթափելու համար ԱՄՆ-ն կոչ է արել Սիրիային զորքեր ուղարկել ԼիբանանԵրիտասարդն ասել է՝ ինչու էր հրավառ շշեր նետել ԱԱԾ շենքի ուղղությամբ․ մանրամասներԻՀՊԿ հաստատել է «Բասիջ» ռազմականացված ուժերի հրամանատար գեներալ-մայոր Ղոլամռեզա Սոլեյմանիի մահըԱրտաշատի համայնքային ոստիկանները շնամարտ կազմակերպելու դեպք են բացահայտելՀրթիռակոծվել է Բուշերի ատոմակայանը Իրանը հաստատել է Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Ալի Լարիջանիի մահըՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՄահացել է Համայն Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարք Իլյա II-ըԲաղդադում ԱՄՆ դեսպանատան վրայով անցնող անօդաչու թռչող սարք է խոցվելԲայրամովը և Արաղչին քննարկել են տարածաշրջանում ստեղծված իրավիճակըԷլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերումՀրապարակումը ապատեղեկատվություն է. վարչապետի մամուլի խոսնակը՝ օրգանների վաճառքի վերաբերյալ նյութի մասինՆախկին գինեկոլոգը սեփական սերմնահեղուկով առնվազն տասնվեց երեխա է բեղմնավորելԱրսեն Զախարյանի տրանսֆերային արժեքն աճել էՀայաստանի և Օմանի ԱԳ նախարարների քննարկումները շարունակվել են աշխատանքային ընթրիքի ձևաչափովԿձգտենք խփել այնքան գոլ, որքան մեզ անհրաժեշտ կլինի. ՍպերցյանՆա դարձել է աղջիկների կրթության պաշտպանության համաշխարհային խորհրդանիշներից մեկըOpel GT մեքենան կրկին ուշադրության կենտրոնում էԳվարդիոլան արդեն այնքան հանդիպումներ է անցկացրել, որ ես չեմ համարձակվի նրան խորհուրդներ տալԳիսաստղը շատ արագ շարժվում է դեպի ԱրեգակԻսպանիայից՝ Լատվիա. Արամե Մինասյանը նոր ակումբ ունի«Բավարիայի» բոլոր 3 դարպասապահները վնասվածքների պատճառով շարքից դուրս են եկելԱՄՆ-ն և Իրանը դեռ պատրաստ չեն բանակցությունների վերսկսմանը. Հաքան ՖիդանՊետությանը պատճառված 8 մլն դրամի վնասը վերականգնվել էԷդիտա Գզոյանը իր գիտական գործունեությունը շարունակելու բոլոր հնարավորություններն ունի, այդ թվում՝ Ցեղասպանության թանգարանում. ԿԳՄՍ նախարարԿարևորվել է նորդիկ-բալթիկ երկրների հետ համագործակցությունըՆիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստՌուբիոն ԱՄՆ դիվանագետներին հանձնարարել է ազդել երկրների վրա՝ Իրանի դեմ միջոցներ ձեռնարկելու համար. ABC NewsՄարմնամարզության տղամարդկանց հավաքականը տուն է վերադառնումԻնձ համար մեծագույն պատիվ է լինել ՀՀ առաջին ԱԳ նախարարը, որն այցելել է Օման. Միրզոյանը՝ Սուլթանության ԱԳ նախարարին (տեսանյութ)Թեհրանը հերքում է Լարիջանիի վրա «Իսրայելի ենթադրյալ հարձակումը»Իսպանիայի հավաքականն Արգենտինայի փոխարեն կխաղա եվրոպական թիմի հետՁեր աշխատանքը գնահատվում է պետության կողմիցՀատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ դպրոցականների կարողությունների զարգացման և պատրաստվածության մակարդակը բարձրացնելու համարՆախադպրոցական կրթությունից դուրս մնալն էապես ազդում է երեխաների հետագա կրթական արդյունքի վրաՀայաստանյան բուհերում օտարերկրյա դիմորդների թիվն աճել է 67 տոկոսովԻրանահայերի արտառոց հոսք դեպի Հայաստան չկա
Հայաստան

Ո՞րն է Ավետման տոնի խորհուրդը. աննկարագրելի եւ անբացատրելի

Ամեն տարի ապրիլի 7-ին Հայ Առաքելական Ս. Եկեղեցին նշում է Ս. Մարիամ Աստվածածնի Ավետման տոնը:

Ամենայն Հայոց Գարեգին Բ Կաթողիկոսն այդ օրը հռչակել է որպես մայրերի եւ մայրության բերկրանքին սպասող կանանց օրհնության օր:

Qahana.am-ի փոխանցմամբ, ապրիլի 7-ին բոլոր եկեղեցիներում Ս. Պատարագ է մատուցվում եւ մայրության բերկրանքին սպասող կանանց օրհնության կարգ է կատարվում:

«Վեցերորդ ամսին Գաբրիել հրեշտակը Աստծու կողմից ուղարկվեց Գալիլիայի մի քաղաք, որի անունը Նազարեթ էր, մի կույսի մոտ, որ նշանված էր Հովսեփ անունով մի մարդու հետ՝ Դավթի տնից: Եվ այդ կույսի անունը Մարիամ էր: Եվ հրեշտակը, գալով նրա մոտ, ասաց. «Ուրախացի՛ր, ո՛վ շնորհընկալ, Տերը քեզ հետ է... Մի՛ վախեցի՛ր, Մարիա՛մ, որովհետեւ Աստծուց դու շնորհ գտար: Եվ ահա՛ դու կհղիանաս եւ կծնես մի որդի եւ նրա անունը Հիսուս կդնես: Նա մեծ կլինի եւ Բարձրյալի որդի կկոչվի: ... Ու նրա թագավորությունը վախճան չի ունենա»: (Ղուկ. Ա 26:33):

Հրեշտակապետի ավետիսն անակնկալ էր Մարիամի համար, քանի որ նա դեռ տղամարդ չէր ճանաչել: Սակայն, իմանալով իրողությունն, ասաց. «Ահավասիկ ես մնում եմ Տիրոջ աղախինը...» (Ղուկ. Ա:38):

Սա է Ավետման այն գեղեցիկ պատմությունը, որ փոխանցել է մեզ Սուրբ Գիրքը:

Ապրիլի 7-ի Օրվա խորհուրդ

Մարիամի մայրանալով մարդկանց համար մայրության խորհուրդը նորովի բացահայտվեց, եւ այսօր էլ այն դիտվում է որպես աստվածային հրաշք: Աննկարագրելի եւ անբացատրելի է այն իրողությունը, երբ կինը շուրջ ինն ամիս իր սրտի տակ կրում է իր նմանին: Երբ մեկ մարմնի մեջ բաբախում են երկու կամ երբեմն ավելի սրտեր: Ինչպես Աստվածածինն ավելի մոտ դարձավ Աստծուն, նույնպես եւ բոլոր կանայք իրենց հղիությամբ մոտենում են Արարչին` նմանվելով Նրան` իբրեւ նոր կյանք պարգեւող էակներ:

Մեզ համար «մայր» հասկացությունը մշտապես նվիրական է եղել: Հայրենիքը կոչում ենք Մայր հայրենիք, մեր Եկեղեցին կոչում ենք Մայր եկեղեցի, լեզուն` մայրենի, եւ կարեւորագույն քաղաքը կոչում ենք մայրաքաղաք:

Զավակը, երբ լույս աշխարհ է գալիս, առաջինը գգվում է իր մոր կրծքին: Առաջին անգամ հագենում է իր մոր կաթով եւ մշտապես ապահով է զգում մոր գրկին: Նույնպես եւ մենք: Մեր Մայր եկեղեցուց ստանում ենք մեր հոգեւոր ծնունդը: Սնունդ ենք առնում եւ ապահով ենք զգում մեր Մայր հայրենիքում: Մեր Մայր լեզուն է, որ զորացնում է մեր միտքն ու բանականությունը:

Մենք պետք է նաեւ հասկանանք, որ ապրիլի 7-ը ոչ միայն օր է, երբ տոնվում է Ս. Աստվածածնի Ավետումը, որի ընթացքում մենք նվերներ ենք ընծայում կանանց եւ մայրերին, այլեւ խորհուրդ, որ մշտապես պետք է կրենք մեր մեջ: Մեզ համար յուրաքանչյուր օր պետք է լինի ավետման օր: Միայն այդ դեպքում մենք կկարողանանք ապրել Ավետման խորհուրդը: Այսօր ուրախանում ենք, երբ մեզանում ավելանում են երեխաների ծնունդները, սակայն ուշադրություն չենք դարձնում այն փաստին, որ հազարավոր երեխաներ իրենց կյանքը շարունակում են մանկատներում: Մեր ընտանիքներին եւ զավակներին առանձնակի ջերմությամբ եւ գուրգուրանքով ենք շրջապատում եւ չենք էլ հիշում, որ կան հազարավորներ, ովքեր զուրկ են օթեւանից, ծնողական քնքշանքից: Մեզ համար տոն է ապրիլի 7-ը: Մենք այն հռչակել ենք մայրության եւ գեղեցկության տոն, սակայն անհոգ ենք այն սոսկալի փաստին, երբ կանայք արհեստականորեն զրկում են իրենց մայր դառնալու աստվածատուր շնորհից: Ինչի՞ համար է այս տոնը: Զուտ ուրախանալո՞ւ, նվերներ բաշխելո՞ւ: Այդ ամենը պետք է լինի: Սակայն մենք չպետք է մոռանանք, որ Փրկիչը մեզ պատգամեց նաեւ հետեւյալ խոսքերը. «Սիրեցէ՛ք զմիմեանս»:

news.am