Խաչատրյանի միջազգային մրցույթն այս տարի կբացահայտի լավագույն ձայներին
Մինչեւ ապրիլի 25-ը շարունակվում է Արամ Խաչատրյանի անվան 13-րդ միջազգային մրցույթի մասնակցության հայտերի ընդունումը։
«Արամ Խաչատրյան-մրցույթ» մշակութային հիմնադրամից NEWS.am-ին հայտնում են, որ մրցույթն այս տարի առաջին անգամ անցկացվելու է «վոկալ» մասնագիտությամբ։
Նախընտրական լսումների փուլում մասնակիցների ելույթները կդատեն Արամ Խաչատրյանի անվան 13-րդ միջազգային մրցույթի ժյուրիի նախագահ, Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար եւ տնօրենի պաշտոնակատար Կոնստանտին Օրբելյանը, դաշնակահար, մանկավարժ, Մետրոպոլիտեն օպերայի դիրիժորի օգնական, մրցույթի այս տարվա հատուկ հյուր Հովարդ Ուոթքինսը եւ Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ակադեմիական երգեցողության թիվ 1 ամբիոնի վարիչ, պրոֆեսոր, միջազգային մրցույթների դափնեկիր Սուսաննա Մարտիրոսյանը: Նախընտրական լսումներից հետո մրցույթի փուլերին մասնակցելու իրավունք կստանա առավելագույնը 40 մասնակից:
Տեղեկացնենք, որ խաչատրյանական մրցույթը բաղկացած է նախընտրական լսումների փուլից եւ 3 հիմնական փուլերից՝ 1-ին փուլ, 2-րդ փուլ (կիսաեզրափակիչ), 3-րդ փուլ (եզրափակիչ):
Խաչատրյանի անվան միջազգային մրցույթն ամեն տարի մեկնարկում է հունիսի 6-ին՝ Արամ Խաչատրյանի ծննդյան օրը։ Մրցույթը կայանում է «դաշնամուր», «ջութակ», «թավջութակ», «դիրիժորություն» անվանակարգերում։ Խաչատրյանական մրցույթը Միջազգային երաժշտական մրցույթների համաշխարհային ֆեդերացիայի անդամ է։
Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի կազմակերպիչներն են «Արամ Խաչատրյան-մրցույթ» մշակութային հիմնադրամը, ՀՀ մշակույթի նախարարությունը եւ Երեւանի պետական կոնսերվատորիան։ Մրցույթն անցկացվում է ՀՀ Նախագահի տիկին Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո: Այն երաժշտական նշանակալի իրադարձություն է, որն ընդգրկում է տարբեր երկրներից ժամանած երիտասարդ երաժիշտների։ Հեղինակավոր այս մրցույթի ժյուրիի անդամներ են հանրահայտ երաժիշտներ եւ երաժշտական մենեջերներ։


















































Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
ԿԸՀ-ն սահմանել է նախընտրական քարոզչության ժամանակ հեռարձակողների կողմից եթերաժամ տրամադրելու կարգը
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
Բելգիայի դեսպանության բացման պաշտոնական արարողություն՝ Երևանում
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում