Իսրայելում հաշվել են խորհրդարանական ընտրությունների ձայների 97%-ը. Նեթանյաhուն կշարունակի վարչապետ մնալ
Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հաղթել է ապրիլի 9-ին կայացած խորհրդարանական ընտրություններում և կկարողանա իշխող կոալիցիա ձևավորել, հայտնում է The Jerusalem Post-ը՝ մանրամասնելով, որ ներկայում հաշվվել է քվեաթերթիկների 97%-ը:
Ըստ նախնական արդյունքների՝ Նեթանյահուի «Լիկուդ» կուսակցությունը 35 տեղ է ստացել խորհրդարանում:
«Շնորհակալ եմ Իսրայելի քաղաքացիներին իրենց վստահության համար: Այս պահից սկսած աջակողմյան ուժերի կառավարություն կձևավորեմ մեր գործընկերների հետ»,-կեսգիշերին հայտարարել է Նեթանյահուն:
Մի քանի կուսակցություն արդեն հայտնել է Նեթանյահուին միանալու որոշման մասին:
Վարչապետի պաշտոնի մեկ այլ հավակնորդ Բենի Գանցի «Կապույտ և սպիտակ» կուսակցությունը երկրորդ տեղում է և խորհրդարանում կունենա 35 տեղ: Հատկանշական է, որ նախքան Նեթանյահուի հայտարարությունը Գանցն ասել էր, որ հաղթել է իր կուսակցությունը:
«Այս ընտրություններն ունի հստակ հաղթող և պարտվող: Նեթանյահուն 40 տեղ էր խոստացել ու պարտվեց: Նախագահը կարող է տեսնել ստեղծված պատկերն ու պետք է հաղթողին ասի կառավարություն ձևավորել: Այլընտրանք չկա»,-ասել էր Գանցը:
Հայտնի է, որ ըստ նախնական արդյունքների՝ Իսրայելի խորհրդարան կանցնի ԼԳԲՏ համայնքի 5 ներկայացուցիչ:
Պարբերականը նկատում է, որ հաղթանակը շատ կարևոր էր Նեթանյահուհի համար, որին գլխավոր դատախազ Ավիչայ Մանդելբլիթը փետրվարին հարցաքննել էր կաշառք ստանալու գործի շրջանակում: Այժմ հաղթանակը վարչապետին հնարավորություն կտա նոր ուժով դիմակայելու մեղադրանքին:


















































Միացյալ Նահանգները և Իսրայելը անցել են Իրանի դեմ իրենց պատերազմի կեսը. Նեթանյահու
Հրդեհ Իսրայելի արդյունաբերական գոտում. իրավիճակը վերահսկողության տակ է
Իսրայելի հանցագործությունների մասին ՄԱԿ-ի դատարանում զգալի ապացույցներ են ներկայացվել. Թուրքիայի ԱԺ նախագահ
Իսրայելի նախագահն առցանց ռեժիմով հեքիաթներ է կարդում երեխաների համար
Քաթարն իսրայելա-պաղեստինյան հակամարտության սրման ֆոնին պաղեստինցիներին 480 մլն դոլար կհատկացնի
Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ
ԿԸՀ-ն սահմանել է նախընտրական քարոզչության ժամանակ հեռարձակողների կողմից եթերաժամ տրամադրելու կարգը
Հայաստան է ժամանել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն
Բելգիայի դեսպանության բացման պաշտոնական արարողություն՝ Երևանում