Հինգ գաղտնիք, որոնց մասին խելացի կանայք չեն խոսում
1. Արտաքինին վերաբերող բարդույթների մասին:
Ցույց տվեք մի կնոջ, որին ամեն ինչ դուր է գալիս իր արտաքինում: Նույնիսկ ամենակատարյալ մարմինն ունեցող կինը որեւէ կնճիռ կամ խալ կգտնի, որը կցանկանար հեռացնել, էլ չենք խոսում նիհարելու հավերժ ցանկության մասին: Տարբերությունն այն է, որ խելացի կանայք ուշադրությունը չեն կենտրոնացնում իրենց ենթադրյալ թերությունների վրա: Նրանք գիտեն, որ դա չի օգնի ազատվել դրանցից, այլ միայն ավելի շատ ուշադրություն կգրավի:
2. Հարաբերությունների բոլոր մանրամասները:
Երկուշաբթի դուք երջանիկ եք, երեքշաբթի՝ «եզրագծին եք հասել», չորեքշաբթի «ամեն ինչ բարդ է», բայց հինգշաբթի կրքոտ համբույրն ու սեքսն ապացուցեցին, որ ամեն ինչ լավ է, իսկ արդեն ուրբաթ նորից սիրահարված եք: Ձեզ համար դա լավ է, բայց երբ այդ մասին պատմում եք ընկերներին, նրանք ուշադրությունը կենտրոնացնում են միայն վատի վրա, այդպիսով դուք նրանց հոգնեցնում եք ձեր հարաբերություններով ու փչացնում ձեր զուգընկերոջ վարկանիշը:
3. Երբ «մի փոքր չափն անցաք» բաժանվելիս:
Երբ դուք նրան միլիոնավոր հաղորդագրություններ ուղարկեցիք կամ անդադար զանգահարեցիք, մինչեւ հեռախոսն անջատվեց: Դա այնքան էլ լավ չէ, բայց պատահում է. արդեն հասկացել եք դա ու առաջ անցել: Բայց պետք չէ այդ մասին պատմել ընկերներին, դա երբեք ձեր օգտին չի լինի:
4. Տղամարդկանց թիվը, որոնց հետ քնել եք:
Այստեղ ճիշտ պատասխան չկա, այդ պատճառով պարզապես հասուն մարդու նման պահեք ձեզ, հաշտվեք, որ ձեզանից յուրաքանչյուրն անցյալ է ունեցել, եւ առաջ գնացեք: Թվերից ելնելով չի կարելի դատողություն անել. մի կին կարող է 5 տղամարդ ունենալ կյանքում, բայց յուրաքանչյուրի հետ երկարատեւ հարաբերություններ ունենալ, իսկ մեկի կյանքում կարող են 3-ը լինել, բայց՝ մեկ շաբաթվա ընթացքում: Ամեն ինչ հարաբերական է:
5. Ինչպես եք առցանց հետեւում ինչ-որ մեկին:
Գաղտնիք չէ, որ մենք հաճախ ենք հետեւում մեր նախկին կամ պոտենցիալ զուգընկերոջ էջերին՝ նրանց կյանքի մասին ավելի շատ բան իմանալու համար: Բաց դրանով հպարտանալ պետք չէ:


















































Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
ԿԸՀ-ն սահմանել է նախընտրական քարոզչության ժամանակ հեռարձակողների կողմից եթերաժամ տրամադրելու կարգը
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Ջերմուկում հայտնաբերված կարմիրգրքյան գորշ արջի քոթոթները տեղափոխվել են ապաստարան․ ԲԸՏՄ