Թալանել են «Արտաշի մոտ» ռեստորանի տնօրենին
Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի կողմից նյութեր են նախապատրաստվում երեկ՝ հունվարի 31-ին, Երևանում տեղի ունեցած գողության փաստով: Այս մասին տեղեկացնում է Shamshyan.com-ը։
Ըստ աղբյուրի՝ ժամը 09:00-ի սահմաններում ոստիկանության կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ նույն օրը ժամը 01:00-ից մինչև 09:00-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անիձինք տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել են Երվանդ Քոչար փողոցում գործող «Արտաշի մոտ» ռեստորանի հետնամասի դուռը, մտել ներս և տնօրենի աշխատասենյակից գողացել երկաթե չհրկիզվող պահարանը:
Չհրկիզվող պահարանում եղել է խոշոր չափի գումար և փաստաթղթեր: Կատարված գողության մասին քննչական բաժնում բացատրություն է տվել Երևանի բնակիչ, 51-ամյա Արտաշես Նեմիշալյանը, ով «Վան 2000» ՍՊԸ-ի տնօրենն է, սակայն հանրությունը նրան ավելի շատ գիտի «Արտաշի մոտ» ռեստորանի տնօրեն:


















































Դանակահարել են ավտոբուսի վարորդին
Երևանում 18-ամյա երիտասարդը բանկում ձևակերպել է ոսկու գրավով վարկ․ ոսկին կեղծ է եղել
Էրեբունի-Աթոյան փողոցների խաչմերուկում կոտրել է երթևեկությունը կարգավորող լուսակիրը և հայտնվել երկաթե սյան մոտ
Առատ ձյան հետևանքով Սյունիքի Տանձավետ-Աղվանի ճանապարհին 1.5 ժամ է՝ վարորդները չեն կարողանում շարժվել
«Ford Transit»-ը ընկել է կամրջից
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ
Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
ԿԸՀ-ն սահմանել է նախընտրական քարոզչության ժամանակ հեռարձակողների կողմից եթերաժամ տրամադրելու կարգը
Միխայիլ Մուդրիկը հակադոպինգային կանոնները խախտելու համար որակազրկվել է 4 տարով