Արտակարգ դեպք.նորակառույց շենքի մարմարե սալիկները թափվել են մարդկանց վրա. կա 7 վիրավոր
Հայաստանի ԱԻՆ-ում, հունվարի 31-ին, ժամը 12.22-ին, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ՀՀ ԱԻՆ «911» ծառայությունից հայտնել են, որ Լեո-Սարյան փողոցների խաչմերուկում գտնվող նորակառույց շենքը փլուզվել է. կա 7 տուժած:
Նշված վայրից տարբեր վնասվածքներով հիվանդանոց են տեղափոխվել 1986 թ. ծնված Վահրամ Գ.-ն, 1991 թ. ծնված Արմեն Դ.-ն, 1998 թ. ծնված Դավիթ Ս.-ն, Գարեգին Բ.-ն, Գեւորգ Ա.-ն, 1988 թ. ծնված Գեւորգ Ա.-ն եւ 1970 թ. ծնված Սարգիս Ղ.-ն, ովքեր հայտնել են, որ վնասվածքը ստացել են Լեո-Սարյան փողոցների խաչմերուկում՝ շինարարական աշխատանքներ կատարելիս:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 12.00-ին, Լեոյի փողոցի 1 հասցեում գտնվող բազմաբնակարան շենքի ստորգետնյա ավտոկայանատեղիի մուտքի մոտ, կոնտեյներից մարմարե սալիկներ բեռնաթափելու ժամանակ սալիկները շրջվել են, ինչի հետեւանքով նշված անձինք ստացել են վնասվածքներ:
Նշանակվել են ԴԲՓ-ներ:
Նախապատրաստվում են նյութեր:


















































«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ
Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
ԿԸՀ-ն սահմանել է նախընտրական քարոզչության ժամանակ հեռարձակողների կողմից եթերաժամ տրամադրելու կարգը
Միխայիլ Մուդրիկը հակադոպինգային կանոնները խախտելու համար որակազրկվել է 4 տարով