Խուզարկություններ քաղաքապետի նստավայրում եւ գրասենյակում
Լատվիայի Կոռուպցիայի դեմ պայքարի բյուրոն (KNAB) Ռիգայի քաղաքապետ Նիլ Ուշակովի գրասենյակում եւ նստավայրում խուզարկություններ է կատարում, գրում է LSM-ն՝ հղում անելով աղբյուրներին:
Նշվում է, որ խուզարկությունները կատարվում են Ռիգայի դումայի նրա աշխատասենյակում եւ նստավայրում: Իրավապահները Ուշակովի աշխատասենյակից դուրս են հանել մի քանի պորտֆել եւ փաստաթղթերի թղթապանակներով պոլիէթիլենային տոպրակներ:
Իրավապահների նեերկայացուցիչները դեռ չեն մեկնաբանել իրավիճակը:
Ընդդիմադիր «Միասնություն» կուսակցությունից Վիլնիս Կիրսիսն իր հերթին ասել է, որ ընդդիմությունը ստորագրություններ է հավաքում Ուշակովի հրաժարականի նպատակով հանրահավաք անցկացնելու համար, գրում է Gazeta-ն:


















































Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
ԿԸՀ-ն սահմանել է նախընտրական քարոզչության ժամանակ հեռարձակողների կողմից եթերաժամ տրամադրելու կարգը
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի
Բելգիայի դեսպանության բացման պաշտոնական արարողություն՝ Երևանում