Թուրքիայում զբոսաշրջիկը, 40 հազար դոլար արժողությամբ ադամանդե մատանին տեսնելով, «տրանսի մեջ է ընկել» և կուլ տվել այն
Անցած տարվա հոկտեմբերին Թուրքիայում ճամփորդող իռլանդացի Յան Քեմփբելը թանկարժեք զարդերի խանութում 40 հազար դոլար արժողությամբ ադամանդե մատանի է կուլ տվել, իսկ հետագայում ոստիկանությանը խոստովանել է, թե իբր գեղեցիկ ադամանդի տեսքից տրանսի մեջ է ընկել և անգիտակցաբար այն կուլ տվել, գրում է Oddity Central-ը:
Ականատեսների համաձայն՝ Քեմփբելը, հուսահատության մատնվելով, կուլ է տվել ադամանդը, քանի որ վախեցել է գողության համար հետապնդվելուց:
Ոստիկանները նրան բռնել և տեղափոխել են հիվանդանոց, որտեղ փորձել են արհեստական փսխման միջոցով ետ ստանալ 2,5 կարատանոց ադամանդե մատանին, սակայն բոլոր ջանքերն ապարդյուն են անցել, քանի որ, ըստ բժիշկների, այն մնացել է տղամարդու ստամոքսի մի անկյունում:
Երկու օր շարունակ բոլոր հնարավոր միջոցներին դիմելուց հետո, 54-ամյա տղամարդուն վիրահատել են:
«Երբ տեսա ադամանդները, տրանսի մեջ ընկա: Վաճառողն ինչ-որ բան էր ասում, սակայն ես նրան անգամ չէի էլ լսում, իսկ երբ գիտակցության եկա և գրպանումս տեսա փոքրիկ մատանին, խուճապից այն կուլ տվեցի՝ վախենալով հետապնդումից»,-ասել է Քեմփբելն իր վկայության մեջ:
Տղամարդը փորձել է իր տարօրինակ արարքը պատճառաբանել նաև կնոջ ողբերգական մահով, որից հետո նրա ամուսնական մատանին կորել էր, և ամեն անգամ, երբ ինքն ադամանդե մատանի է տեսնում, այն վերցնելու ցանկություն է ունենում:
Ոստիկանները հավատ չեն ընծայել Քեմփբելի արդարացումներին, և նրա դեմ քրեական գործ է հարուցվել:


















































Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
ԿԸՀ-ն սահմանել է նախընտրական քարոզչության ժամանակ հեռարձակողների կողմից եթերաժամ տրամադրելու կարգը
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի
Բելգիայի դեսպանության բացման պաշտոնական արարողություն՝ Երևանում