Փաշինյանը ժամանակ գտել է՝ պրոադրբեջանական փորձագետի հետ հանդիպելու, իսկ ՌԴ-ի հայերի հետ՝ ոչ
«Իրավունքը» գրում է. «Պարզվում է՝ օրերս աշխատանքային այցով Մոսկվա այցելած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը բոլորի համար ժամանակ գտել է՝ հանդիպելու, բացի հայ համայնքից, որոնք հավաքվել էին ՌԴ-ում ՀՀ դեսպանատան առաջ ու պահանջել հանդիպում նրա հետ: Ռուսաստանի հայերն անգամ նամակ են փոխանցել դեսպանատուն՝ ուղղված Ն. Փաշինյանին, քանի որ լուրջ խնդրի առաջ են կանգնել:
ՌԴ-ում նոր օրենքի կիրառման համաձայն՝ այն երկրների վարորդական իրավունքով, որտեղ ռուսերենը չունի պետական լեզվի կարգավիճակ, անգամ եթե երկիրը ներառված է ԵԱՏՄ կազմում, աշխատանքային միգրանտներն իրավունք չունեն որպես վարորդ ծավալել եկամուտ հետապնդող գործունեություն: Հանդիպումը Ն. Փաշինյանի հետ, իհարկե, այդպես էլ չի կայացել, սակայն ռուսաստանաբնակ հայերին առավել վրդովվեցրել է այն, որ իրենց հետ հանդիպման համար ժամանակ չգտած Ն. Փաշինյանը մեծ հաճույքով հանդիպել ու առանձնազրույց է ունեցել «Նոր Ռուսաստան» շարժման ղեկավար, պրոադրբեջանական ռուս քաղաքագետ Նիկիտա Իսաևի հետ՝ մի մարդու, որը մշտապես աչքի է ընկել իր հակահայկական դրսևորումներով:
Ընդ որում, ուշագրավ է այն, որ հանդիպման մասին Ն. Իսաևը սոցցանցում մեծ ոգևորությամբ գրառում է կատարել ու ջերմ խոսքեր շռայլել: Թե ինչո՞ւ է այդքան շոյված պրոադրբեջանական փորձագետը Ն. Փաշինյանի հետ հանդիպումից, դժվար է ասել, սակայն առնվազն մտահոգվելու տեղիք է տալիս»,-գրում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:


















































Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
ԿԸՀ-ն սահմանել է նախընտրական քարոզչության ժամանակ հեռարձակողների կողմից եթերաժամ տրամադրելու կարգը
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի
Բելգիայի դեսպանության բացման պաշտոնական արարողություն՝ Երևանում