Բազմաթիվ սատկած ձկներ՝ Աճանան գետում՝ Արծվանիկի պոչամբարի հատվածում
Հայկական բնապահպանական ճակատն ահազանգում է, որ դեռևս ամիսներ առաջ բարձրացված խնդիրը, որ սատկած ձկներ են գտնվել Աճանան գյուղում՝ Արծվանիկի պոչամբարի թափոնաջրերը գետի մեջ լցվելու հատվածում, դեռևս մնում է չլուծված:
ՀԲՃ-ի ֆեյսբուքյան էջում գրված է, որ մի քանի ամիս առաջ արված տեսանյութերը և լուսանկարները «Ֆեյսբուքում» հրապարակել էր բնակիչներից մեկը։
Հրապարակման հետ հետևյալ տեքստն է եղել գրված․
«Հարգելի բնապահպաններ, Ձեր և բոլորի ուշադրությունն եմ հրավիրում Կապան համայնքի, Աճանան գետի նկարներն ու վիդեոները... այս խայտառակ պատկերը հետևանքն է այն բանի, որ Քաջարանի կոմբինատի թափոնատար խողովակաշարից թափոնաջրերը թափվում են Աճանան գետ` ոչնչացնելով ոչ միայն ձկներին, այլև անտանելի դարձնելով մեր` տեղի բնակիչներիս, կյանքը... բացի անտանելի հոտից, մենք զրկված ենք ոռոգման ջրից և Աճանան համայնքում ապրելն այլևս անիմաստ է...
Հ.Գ.հիմնականում թափոնաջրերը գետն են թափվում գիշերային ժամերին և քանի որ տունս գտնվում է գետից 50 մ հեռավորության վրա, անտանելի հոտից նույնիսկ չենք կարողանում քնել...»:
ՀԲՃ-ն հրավիրելու է ՀՀ բնապահպանության նախարարության, Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի, ՀՀ կառավարության ուշադրությունը:
«Բազմաթիվ անգամ ներկայացվել են այս խնդիրները բնապահպանների, էկոլոգների, տեղի բնակիչների կողմից, բայց դեռ սայլը տեղից չի շարժվում։ Հանքարդյունաբերողները մնում են օրենքից դուրս, իսկ իրենց աղտոտող ձեռքը բռնող գրեթե միակ պետական կառույցի ղեկավար Արթուր Գրիգորյանն էլ ցավոք ազատվում է աշխատանքից»,-ասվում է ՀԲՃ-ի հայտարարության մեջ:


















































Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
ԿԸՀ-ն սահմանել է նախընտրական քարոզչության ժամանակ հեռարձակողների կողմից եթերաժամ տրամադրելու կարգը
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի
Բելգիայի դեսպանության բացման պաշտոնական արարողություն՝ Երևանում