Որքան մարդ է զոհվել «դեղին անթև բաճկոնների» ցույցերի ժամանակ ակցիաների սկզբից ի վեր
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Եգիպտոսում ունեցած ելույթի ժամանակ հայտնել է, որ «դեղինա անթև բաճկոնների» զանգվածային բողոքի ակցիաների սկզբից ի վեր ցույցերի ժամանակ մահացել է 11 մարդ: Մակրոնի ելույթը հեռարձակվել է նրա Twitter-յան պաշտոնական էջում:
Ֆրանսիայի նախագահը հավատացրել է, որ այդուհանդերձ իրավապահների գործողությունները չեն դարձել գեթ մեկ մարդու մահվան պատճառ:
Հիշեցնենք, որ «դեղին անթև բաճկոնների» բողոքի լայնամասշտաբ ակցիաները սկսվել են նոյեմբերի 17-ից: Իրավապահների հետ զանգվածային բախումներից, արցունքաբեր գազի կիրառումից, հարյուրավոր մարդկանց ձերբակալումից և վանդալիզմի համատարած դրսևորումից հետո նախագահ Էմանուել Մակրոնը համաձայնել էր զիջման գնալ ու հետաձգել բենզինի՝ հունվարի 1-ից ծրագրված թանկացումը:
Դեռևս անցյալ տարվա դեկտեմբերին Ֆրանսիայի վարչապետ Էդուար Ֆիլիպը հայտնել էր, որ «դեղին անթև բաճկոնների» զանգվածային բողոքի ցույցերի՝ երկրի բյուջեին հասցրած վնասը կազմում է 10 մլրդ եվրո:


















































Փարիզում Բաստիլի գրավման օրվա տոնակատարություններից հետո բողոքի ակցիա է սկսվել, որն ուղեկցվում է անկարգություններով (ուղիղ միացում)
Փարիզի իշխանությունները «դեղին բաճկոններին» արգելել են ապրիլի 20-ին ցույցեր կազմակերպել Աստվածամոր տաճարի մոտակայքում
Մակրոնն ուղերձ է հղելու ֆրանսիացիներին՝ ի պատասխան «դեղին ժիլետների»
Մակրոնը որոշել է «Դեղին ժիլետների» բողոքի ցույցերի ժամանակ զինվորականներ տեղակայել
Որ դեպքում Ֆրանսիայում կարգելեն «Դեղին ժիլետների» ցույցերը
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
ԿԸՀ-ն սահմանել է նախընտրական քարոզչության ժամանակ հեռարձակողների կողմից եթերաժամ տրամադրելու կարգը
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի
Բելգիայի դեսպանության բացման պաշտոնական արարողություն՝ Երևանում