Մանվել Գրիգորյանի փաստաբանները կդիմեն ՄԻԵԴ
Յուրացման եւ ապօրինի զենք–զինամթերք պահելու համար մեղադրվող Մանվել Գրիգորյանի փաստաբանները բողոք կներկայացնեն Մարդու իրավունքների եվրոպական դատարան։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Մանվել Գրգորյանի փաստաբան Արսեն Մկրտչյանը։
«Վարույթ իրականացնող մամինը եւ դատախազությունը իրենց համախոհ ցուցարարների հետ միասին արեցին ամեն ինչ, որ գործը հասնի ՄԻԵԴ։ Մանվել Գրգորյանի գործով մենք 2-3 դրվագով ՄԻԵԴ դիմելու առիթ ունենք՝ մեկը առողջության հետ կապված խնդիրները, երկրորդը՝ 5-րդ հոդվածի հետ կապված խնդիրները, այսինքն՝ իմանալու, թե ինչի մեջ է մեղադրվում անձ, մեղադրանքը դեռեւս հստակեցված չէ, թե ումից ինչ է յուրացրել, իսկ այդ յուրացումը շուտասելուկ չէ, եւ երրորդը՝ մենք համարում ենք, որ գրավով ազատ արձակելու իրավունքը եւս Եվրոպական կոնվենցիայով երաշխավորված իրավունք է, սակայն այդ իրավունքը փողոցի ճնշումների կողմից ուղղորդվող դատավորի կողմից խախտվել է։ Խնդիրը միայն Մանվել Գրիգորյանի առողջական վիճակի հետ կապված չէ, երեկ էլ մի կալանավոր մահացավ քրեակատարողական հիմնարկում եւ կարծես թե ներկայիս գործող դատախազը եւ քննչական մարմինների ղեկավարները առանձնակի ուշադրություն չեն դարձնում, իրենց թվում է, թե սա կարող է սովորական երեւույթ դառնա»,– ասաց փաստաբանը։
Փաստաբանը նշեց, որ հետհեղափոխական Հայաստանում նոր տենդենց է տարածվել՝ բողոքարկել գրավով ազատ արձակելու որոշումը, սակայն իր կարծիքով՝ մարդու իրավունքի կոպտագույն խախտում է տեղի ունենում. «Սա օգտագործվում է ոչ թե արդարադատություն իրականացնելու համար, այլ ընտրովի արդարադատության միջոցով ինչ–որ հաշվեհարդար իրականացնելու համար»։
Փաստաբանը հավելեց, որ իր գործընկերները մեքենան վնասելու հետ կապված գործի նյութերը նույնպես արդեն ուղարկել են Եվրոպական դատարան։
Հիշեցնենք, որ հունվարի 22–ին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արսեն Նիկողոսյանը բավարարեց ՀՀ գլխավոր դատախազության բողոքն ու որոշում կայացրել կրկին կալանավորել Մանվել Գրիգորյանին։ Դատարանը միևնույն ժամանակ մերժել էր պաշտպանական կողմի ներկայացրած՝ Գրիգորյանի նկատմամբ գրավը թույլատրելի ճանաչելու դատարանի որոշումը։
Իսկ 2018թ. դեկտեմբերի 21–ին Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը որոշում էր կայացրել 25 մլն դրամ գրավի դիմաց ազատ արձակել Մանվել Գրիգորյանին։
ԱԺ նախկին պատգամավորը կալանավորվել է 2018թ. հունիսի 19-ին`Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մարինե Մելքոնյանի որոշմամբ: Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու եւ նրա կնոջ` Նազիկ Ամիրյանի, դստեր` Այծեմնիկ Գրիգորյանի, Էջմիածին քաղաքի բնակիչներ Սեյրան Ազարյանի, Արմեն Հակոբյանի եւ այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ իրեն պատկանող առանձնատներում պահելու համար, ինչպես նաեւ՝ մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ յուրացման եղանակով իր վստահությանը հանձնված առանձնապես խոշոր չափի ուրիշի գույք հափշտակելու համար:
Դեռևս սեպտեմբերին Մ. Գրիգորյանի նկատմամբ նշանակված էր բժշկական փորձաքննություն, որի արդյունքում նրա մոտ հայտնաբերվել է 16-ից ավելի հիվանդություն, այդ թվում` քաղցկեղ և շաքարային դիաբետ: Նրա առողջական վիճակի վերաբերյալ մտահոգություններ էր ներկայացրել Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:


















































Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
ԿԸՀ-ն սահմանել է նախընտրական քարոզչության ժամանակ հեռարձակողների կողմից եթերաժամ տրամադրելու կարգը
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի
Բելգիայի դեսպանության բացման պաշտոնական արարողություն՝ Երևանում