Հարկային օրենսգրքում փոփոխություններով ավելի է բարձրանում շարքային քաղաքացու հարկային բեռը և նվազում եկամուտները
«Ժամանակը» գրում է. «Հայաստանի ֆինանսների նախարարությունը ներկայացրել է Հարկային օրենսգրքում լայնածավալ փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծ, որը, ինչպես միշտ, հիմնավորվում է «բարելավել գործարար և ներդրումային միջավայրը, բարենպաստ պայմաններ ստեղծել միկրոձեռնարկատիրության զարգացման համար, բարձրացնել ազգային տնտեսության մրցունակությունը, նպաստել արտահանմանը կողմնորոշված արտադրությունների զարգացմանը, տնտեսական աճի համար ապահովել կայուն նախադրյալներ» բառակապակցություններով: Մինչդեռ իրականությունն այն է, որ այդ փոփոխություններով ավելի է բարձրանում շարքային քաղաքացիների հարկային բեռը և նվազում մարդկանց եկամուտները:
Միայն մեկ օրինակ՝ 2019թ. հուլիսի 1-ից նախատեսվում է սեղմված գազի ակցիզային հարկը գործող 25 հազարի փոխարեն դարձնել 34 հազար դրամ, ինչը նշանակում է, որ գազի գինը մեքենաների համար կավելանա խորանարդի համար ևս 10 դրամով: Թե ինչով սա պետք է նպաստի ազգային տնտեսության մրցունակության բարձրացմանը կամ մյուս հռչակված նպատակների իրագործմանը՝ կիմանան միայն նոր Հայաստանի իշխանությունները:
Ի դեպ, երբ Կարեն Կարապետյանի կառավարությունը 2018թ. հունվարից բարձրացնում էր սեղմված գազի ակցիզային հարկը, հին Հայաստանի ընդդիմության ներկայացուցիչ Նիկոլ Փաշինյանը դրա կտրուկ հակառակորդներից էր և նույնիսկ այդ խնդրի վերաբերյալ հանրահավաքներ էր հրավիրում»,-գրում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:


















































Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
ԿԸՀ-ն սահմանել է նախընտրական քարոզչության ժամանակ հեռարձակողների կողմից եթերաժամ տրամադրելու կարգը
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի
Բելգիայի դեսպանության բացման պաշտոնական արարողություն՝ Երևանում