«Հանուն» Օսիպյանի գործին խառնվել է ռուսաստանցի օլիգարխ Մոնարխը
«Իրատես» թերթը գրում է. «Կառավարության մեր աղբյուրները փոխանցում են, որ մեկ ամսվա ընթացքում նոր կառավարությունում օպտիմալացմանը զուգահեռ տեղի կունենա նաև կադրային փոփոխություն:
Զորօրինակ, ոստիկանական համակարգում կնշանակվի նոր ոստիկանապետ: Պատճառը ոչ միայն գործող ոստիկանապետի «охранник»-ի հետ կապված «մութ» պատմությունն էր (համաձայն որի՝ վերջինս բռնվել էր կաշառք վերցնելու մեջ, սակայն ընդամենն ազատվել էր աշխատանքից), այլև երկրում տիրող օպերատիվ իրավիճակը:
Մամուլում ու սոցցանցերում «թրենդի» վերածված այս թեման լուրջ «անհանգստության» պատճառ է դարձել: Որոշ տեղեկություններով՝ սոցհարցումներ են կազմակերպվել «հանուն» գործող ոստիկանապետի, ընդդեմ նոր թեկնածուների:
«Աշխատանքներին» լծվել է ոչ միայն ոստիկանական ողջ համակարգը, այլև (ըստ որոշ տեղեկությունների) «դրսի աշխարհը»: Այս համատեքստում հնչում է Օսիպյանի մտերիմ, ռուսաստանցի օլիգարխ Մոնարխի (Արմեն Գինոսյան) անունը իր ողջ ռեսուրսներով հանդերձ:
Պնդում են, թե օլիգարխն ամեն ինչ անում է, որպեսզի «անհրաժեշտ տվյալներ» դրվեն վարչապետի սեղանին ու վերջինս հետ կանգնի ոստիկանապետին փոխելու իր մտադրությունից:
Այս առիթով ոստիկանությունում լուրջ դժգոհություն կա»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:


















































Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
ԿԸՀ-ն սահմանել է նախընտրական քարոզչության ժամանակ հեռարձակողների կողմից եթերաժամ տրամադրելու կարգը
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
Բելգիայի դեսպանության բացման պաշտոնական արարողություն՝ Երևանում
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում