ԲՈԿ-ի միակ «սրտացավ» աշխատողի պարգևավճարի չափը
Այսօր Կրթության և գիտության նախարարության Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահ Սմբատ Գոգյանը պարգևատրումների մասին խոսելիս ասել է, որ իր տեղակալին՝ Լիլիթ Մկրտչյանին, աշխատավարձի 180%-ի չափով պարգևավճար է տվել․ «Քանի որ նա մեր հիմնարկի միակ աշխատողն էր, որը առավոտյան 8.30-ից գալիս էր աշխատանքի և ամբողջ օրը նվիրում էր աշխատանքին»։
Իհարկե նման ձևակերպումը աշխատանքի վերաբերյալ արդեն տարօրինակ էր, ենթադրվում է, որ ԲՈԿ-ի բոլոր աշխատողները պետք է ժամանակին գան աշխատանքի և իրենց «նվիրեն» իրենց գործին։ Պարզվեց, որ ԲՈԿ-ի միակ «սրտացավ» աշխատողի աշխատավարձը 395.000 դրամ է։ Արդյունքում պարգևավճարը կազմել է 711.000 դրամ։ Հատկանշական է, որ ԲՈԿ-ում Գոգյանի տեղակալ Լիլիթ Մկրտչյանին չեն սիրում, համարում են, որ անտեղյակ է և չի տիրապետում ոլորտին, այս ընթացքում ոչինչ չի սովորել։


















































Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
ԿԸՀ-ն սահմանել է նախընտրական քարոզչության ժամանակ հեռարձակողների կողմից եթերաժամ տրամադրելու կարգը
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
Բելգիայի դեսպանության բացման պաշտոնական արարողություն՝ Երևանում
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում