Կառավարությունը զորակոչից տարկետման իրավունք տրամադրեց 27 քաղաքացու
Այսօր կառավարությունը մի շարք քաղաքացիների պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման իրավունք տալու վերաբերյալ որոշում կայացրեց:
Ըստ որոշման նախագծի` տարկետման իրավունք ստացան կրթության և սպորտի բնագավառներում ներդրում ունեցած անձինք, ինչպես նաև տարկետում տրվեց այն դպրոցականներին, որոնց զորակոչման տարիքը լրացել է, սակայն վերջիններս դեռ չեն ավարտել դպրոցը:
Հիմնավորման մեջ նշված է, որ կրթության բնագավառում նշանակալի ներդրում ունեցող, զորակոչից տարկետում ստացած քաղաքացիները մեծ մասամբ օտարերկրյա բուհերում են ուսանելու: Նրանք են՝ Հովհաննես Վրեժի Ջիջյան (Ամստերդամի ազատ համալսարան, բակալավրիատ), Սամսոն Արթուրի Պետրոսյան (Բերքլիի համալսարան, բակալավրիատ), Արամ Հրանտի Հակոբյան (Չիկագոյի համալսարան, բակալավրիատ), Հայկ Պարգևի Հարությունյան (Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան, բակալավրիատ), Ֆրունզ Արմանի Ղարագյոզյան (Երևանի պետական համալսարան, բակալավրիատ), Անդրանիկ Արթուրի Մուրադյան (Վարշավայի համալսարան, ասպիրանտուրա), Հայկ Գեղամի Մանուկյան (Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան, մագիստրատուրա):
Մեկ այլ որոշմամբ տարկետում են ստանալու սպորտի բնագավառում նշանակալի ներդրում ունեցող քաղաքացիները, վերջիններս հունահռոմեական ըմբշամարտի և բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում 3-5-րդ տեղերն են զբաղեցրել: Նրանք են՝ Հայկ Մհերի Ասատրյան, Սարգիս Մանվելի Թադևոսյան, Վախթանգ Դերենիկի Հարությունյան, Արթուր Սուրենի Բազեյան, Էրիկ Մանվելի Թոխյան, Բենիկ Արսենի Նիկողոսյան:
Մեկ այլ որոշմամբ էլ տարկետման իրավունք են ստանալու Հանրապետության տարբեր ավագ դպրոցների 14 սաներ՝ դպրոցական ուսումնառությունը շարունակելու համար:
Ընդհանուր առմամ պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման իրավունք տրվեց 27 քաղաքացու:


















































Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
ԿԸՀ-ն սահմանել է նախընտրական քարոզչության ժամանակ հեռարձակողների կողմից եթերաժամ տրամադրելու կարգը
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
Բելգիայի դեսպանության բացման պաշտոնական արարողություն՝ Երևանում
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում