Հայաստանում վերաբացել են Միհրան Պողոսյանի օֆշորային սկանդալի գործը
Հետաքննող լրագրողների միջազգային կոնսորցիումը (ICIJ) հայտնել է ՀՀ ԴԱՀԿ ծառայության նախկին պետ, Ազգային ժողովի 6-րդ գումարման պատգամավոր Միհրան Պողոսյանի՝ Պանամայում գրանցած օֆշորային ընկերությունների վերաբերյալ քրեական գործի վերաբացման մասին:
Հրապարակման համաձայն՝ հեղափոխությունից ամիսներ անց Հայաստանի նոր իշխանությունները, այսպես կոչված, Պանամայի փաստաթղթերի հետ կապված գործի շրջանակում կրկին ընթացք են տվել ՀՀԿ-ական նախկին պատգամավորի՝ օֆշորային ընկերությունների շուրջ հետաքննությանը:
Խոսքը Պանամայում գրանցված Sigtem Real Estates Inc., Hopkinten Trading Inc. և Bangio Invest S.A ընկերությունների մասին է: Հետաքննությունը սկսվել էր 2016.թ.-ի ապրիլին՝ «Հետք» լրատվամիջոցի հրապարակումից հետո: Պողոսյանը ժխտել էր օֆշորային ընկերություններում բաժնեմաս ունենալու մեղադրանքը՝ չնայած այն բանին, որ փաստաթղթերում գրանցված է եղել նրա անունը, հասցեն և անգամ անձնագիրը: Պողոսյանի խոսքով՝ իր անունը սխալմամբ է հայտնվել փաստաթղթերում, և ինքը միայն օգնել է ընկերներից մեկին օֆշորային ընկերություն հիմնել: Հրապարակումից հետո, սակայն, Պողոսյանը հրաժարական էր տվել ԴԱՀԿ պետի պաշտոնից:
Ըստ կոնսորցիումի՝ ՀՀ Հատուկ քննչական ծառայությունը հետաքննություն է տանում այս, ինչպես նաև փողերի հնարավոր լվացման ուղղությամբ:
2017թ.-ի հունվարին ապացույցների բացակայության պատճառով գործը կարճվել էր: Նույն թվականի ապրիլին կայացած խորհրդարանական ընտրություններում Պողոսյանը կրկին պատգամավոր էր ընտրվել և շարունակել գործունեությունը ՀՀԿ-ի կազմում:
ICIJ-ին չի հաջողվել հետագա պարզաբանումների համար կապ հաստատել Պողոսյանի հետ:


















































Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
ԿԸՀ-ն սահմանել է նախընտրական քարոզչության ժամանակ հեռարձակողների կողմից եթերաժամ տրամադրելու կարգը
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
Բելգիայի դեսպանության բացման պաշտոնական արարողություն՝ Երևանում
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում