Պարգևատրման չափն առավելագույնը կազմել է 1.5 մլն դրամ, ամեն բան արվել է օրենքի շրջանակում․ Դավիթ Անանյան
Ընդհանուր առմամբ՝ տեղեկատվությունը սուտ է, քանի որ նման պարգևատրումներ չկան, նման մեծ թվեր չկան։
Այսօր Կառավարությունում լրագրողների հետ ճեպազրույցում նման հայտարարություն արեց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը՝ անդրադառնալով ՊԵԿ-ի մի շարք աշխատակիցների աշխատավարձերին ու պարգևատրումներին։ Նա նշեց, որ ինքը որևէ մեկի պարգևատրման չափը չի հրապարակի, քանի որ դա հակասում է «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքին։
«Միայն իմ մասով կարող եմ հայտարարել, սակայն եկե՛ք զինվենք համբերությամբ, այսինքն՝ սպասեք, երբ Էթիկայի հանձնաժողովին կներկայացնեմ եկամուտների հայտարարագիրս, ամեն բան կտեսնեք»,- ասաց նա։
Ըստ Անանյանի՝ պարգևատրվել են բոլոր հարկային ծառայողները՝ իրենից սկսած, վերջին տեսուչով և հավաքարարով ավարտված։ Նրա խոսքով՝ առձեռն վճարված պարգևատրման չափն առավելագույնը կազմել է 1,5 մլն դրամ, բայց հղում անելով Անձնական տվյալների պաշտպանության մասին օրենքին՝ Անանյանն այլ մանրամասներ չներկայացրեց։
«Արձակուրդային գումարը վճարելուց բացի կան նաև մեկանգամյա հավելավճարներ, որոնք սահմանված են օրենքով։ Վստահեցնում եմ՝ ինչ որ հաշվարկվել ու վճարվել է, կատարվել է բացառապես օրենսդրության շրջանակում»,- հավելեց Անանյանը։
ՊԵԿ նախագահը նկատեց, որ իրենց կառույցում պարգևատրումների ֆոնդն ավելի մեծ է, քանի որ այս ոլորտում կոռուպցիոն ռիսկերն ամենամեծն են։ Ըստ նրա՝ արժանապատիվ վարձատրությունը կոռուպցիայի դեմ պայքարի կարևոր գործիքներից է։
«Քաղաքակիրթ աշխարհում կոռուպցիայի դեմ պայքարի ամենաարդյունավետ տարբերակը համարժեք ու մոտիվացիոն համակարգեր ստեղծելն է։ Մարդիկ պարգևատրում են ստեցել իրենց ստեղծած արժեքին համապատասխան։ Սա միակ տարբերակը չէ, սակայն կարևորագույն գործիք է։ Եթե մենք հայրենասիրության սերմեր ենք ցանում մեր հասարակության մեջ և մարդկային արժեքներ ենք ուզում պրոպագանդել և դրանով ենք ուզում միայն առաջ գնալ, ապա մենք երկար ճանապարհ չենք կարող անցնել։ Մի հայտնի հումոր կար՝ ասում են՝ շատ հայրենասերը վերջերս պարզեց, որ էլ չի ձգում։ Հայրենասիրություն, արժեքային համակարգ և արժանապատիվ վարձատրություն․ այս 3 նախադրյալները կաշառակերության դեմ պայքարի անկյունաքարն են»,- ընդգծեց Դավիթ Անանյանը։


















































Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
ԿԸՀ-ն սահմանել է նախընտրական քարոզչության ժամանակ հեռարձակողների կողմից եթերաժամ տրամադրելու կարգը
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
Բելգիայի դեսպանության բացման պաշտոնական արարողություն՝ Երևանում
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում