Գարիկ Սարգսյանի խորհրդականը պարգեւատրվել է մարզպետին ներքաղաքական խորհուրդներ տալու համար
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը մարզպետարանի աշխատողներին, այդ թվում` իրեն, պարգեւատրումներ է արել` խախտելով օրենքով սահմանված դրույքաչափը: Պարգեւատրվողների ցանկում եղել է նաեւ մարզպետի խորհրդական Արմենակ Բաղիրյանը:
«Ժողովուրդ» օրաթերթը երեկ Բաղիրյանից հետաքրքրվել է, թե ինքը մարզպետին ինչ խորհուրդներ է տվել, որ հիմա էլ արժանացել է պարգեւատրման:
«Սկսենք նրանից, որ ինչ հարցնում են, իմ հետ քննարկում են, ես իմ կարծիքն ասում եմ»,- նշել է նա: Բաղիրյանը նաեւ մանրամասնել է՝ կոնկրետ որ ոլորտի մասին է խոսքը. «Ներքաղաքական, մասնավորապես…»:
Հարցին՝ ԱԺ արտահերթ ընտրությունների՞ համար եք խորհուրդներ տվել, մարզպետի խորհրդականը շտապել է արձագանքել.
«Պատահել է, պատահել է… Ճիշտն ասած` ես ընտրություններին «Իմ քայլը» դաշինքի արդեն ընտրված պատգամավոր Սեդրակ Թեւոնյանի նախընտրական շտաբի պետն եմ եղել: Բայց այդ ընթացքում ես արձակուրդում եմ եղել եւ երիտասարդին օգնել եմ: Իմ պաշտոնական դիրքը ես չեմ չարաշահել»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
ԿԸՀ-ն սահմանել է նախընտրական քարոզչության ժամանակ հեռարձակողների կողմից եթերաժամ տրամադրելու կարգը
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
Բելգիայի դեսպանության բացման պաշտոնական արարողություն՝ Երևանում
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում