«Դա այնքան բարդ է». Քեմբրիջի դքսուհին պատմել է ծնող լինելու դժվարությունների մասին (լուսանկարներ)
Քեմբրիջի դքսուհի Քեյթ Միդլթոնը, որը երեք երեխայի մայր է, անկեղծացել է՝ պատմելով ծնող լինելու դժվարությունների մասին:
Ինչպես նշում է Daily Mail-ը, ծնողներին երեխաների խնամքի հարցում օգնող կամավորների հետ հանդիպման ժամանակ 37-ամյա դքսուհին պատմել է, որ թեև տանն իրենց հետ բնակվող դայակ ունի, սակայն եղել են պահեր, երբ իրեն մեկուսացած է զգացել:
«Դա այնքան բարդ է: Երբ երեխան ծնվում է, սկզբից բոլորը փորձում են օգնել, սակայն մեկ տարեկանից հետո դա այլևս այդպես չէ: Բոլորի մոտ էլ նույն խնդիրն առաջանում է»,-նշել է դքսուհին:
Միևնույն ժամանակ թագավորական ընտանիքի անդամը խոստովանել է, որ մայրությունը հրաշալի փորձառություն է ու մեծ պարգև:
«Բայցևայնպես, երբեմն դա ահռելի մարտահրավեր է նույնիսկ ինձ պես մեկի համար, որը տանն օգնող ունի, մինչդեռ մայրերից շատերը նման հնարավորություն չունեն: Շատ մայրեր, այդ թվում՝ ես, կարող են ինքնավստահության պակաս ունենալ ու կասկածել իրենց գիտելիքների վրա»,-ասել է արքայազն Ուիլյամի կինը:
Հետաքրքրական է, որ հանդիպման մասնակիցները շատ տպավորված են եղել այդ հարցի վերաբերյալ Միդլթոնի ունեցած փորձառությամբ ու hասկացողությամբ:
Արքայազն Ուիլյամն ու Քեյթ Միդլթոնն ամուսնացել են 2011թ. և ունեն երեք երեխա:


















































Արքայազն Չարլզը դադարել է ֆինանսավորել Հարիին ու Մեգան Մարքլին
Բրիտանական թագավորական ընտանիքի կայքից ջնջվել են Մեգան Մարքլի, արքայազններ Հայրիի եւ Էնդրյուի հաշիվները
Բացահայտվել է, թե ով է արքայական ընտանիքի ամենագեղեցիկ կինը
Հարին և Մեգանը վերադառնում են Մեծ Բրիտանիա
Արքայազն Ֆիլիպը կորոնավիրուսի պատճառով ծննդյան 99-ամյակին խուսափել է մեծ խնջույքից, հրավառությունից
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
ԿԸՀ-ն սահմանել է նախընտրական քարոզչության ժամանակ հեռարձակողների կողմից եթերաժամ տրամադրելու կարգը
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
Բելգիայի դեսպանության բացման պաշտոնական արարողություն՝ Երևանում
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում