Շիրակի փոխմարզպետը հրաժարականի դիմում է գրել
Այսօր դիմում եմ գրել ՀՀ Շիրակի մարզպետի տեղակալի պաշտոնից ազատվելու վերաբերյալ. ֆեյսբուքյան իր էջում գրել է Շիրակի մարզպետի 3-րդ տեղակալ Արա Մելիքջանյանը, որն այդ պաշտոնին նշանակվել էր դեռ հուլիս ամսին․
«Ուրախ եմ, որ պատիվ եմ ունեցել աշխատելու Շիրակի մարզպետարանի աշխատակազմի հետ։ Մի ընտանիք, որն աչքի է ընկնում իր պատրաստվածությամբ, պրոֆեսիոնալիզմով, մարդկային որակներով և մարզի նկատմամբ անսահման նվիրումով։
Շնորհակալ եմ նաև իմ քաղաքական թիմին՝ Քաղաքացիական Պայմանագիր կուսակցությանը և ՀՀ վարչապետ` մեծարգո պարոն Փաշինյանին, ժամանակին ինձ նմանօրինակ կարևոր և պատասխանատու պաշտոն վստահելու համար։ Հպարտ եմ, որ ՔՊ թիմի անդամ եմ։ ՔՊ թիմն այն եզակի քաղաքական թիմն է, որն իրապես ժողովրդավարական արժեքների և սկզբունքների վրա է հիմնված։
Անկախ պաշտոնից կամ իմ աշխատանքի ձևաչափից աշխատել եմ և աշխատելու եմ հանուն իմ հարազատ քաղաքի և մարզի հիմնախնդիրների լուծման»,- ասված է նրա գրառման մեջ։


















































Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
ԿԸՀ-ն սահմանել է նախընտրական քարոզչության ժամանակ հեռարձակողների կողմից եթերաժամ տրամադրելու կարգը
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
Բելգիայի դեսպանության բացման պաշտոնական արարողություն՝ Երևանում
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում