Բազային ֆինանսավորումը մրցութային դարձնելու դեպքում ԵՊՀ-ի 200 աշխատող գործազուրկ կդառնա
ՀասարակությունԳիտահետազոտական ծրագրերի եւ գիտության ֆինանսավորման ավելի պակասեցման, մասնավորապես՝ աշխատավարձերի ցածր մակարդակի պայմաններում վտանգի տակ է հայտնվում համալսարանը հեռանկարային երիտասարդ մասնագետներով համալրելը: Այս մասին, այսօր՝ հունվարի 22-ին, ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նիստի ժամանակ նշեց համալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանը:
«Կապված գիտական հետազոտությունների հետ՝ ուզում եմ ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի ուշադրությունը հրավիրել մի հարցի վրա: Մեզ հասած տեղեկություններով, վերջերս կառավարությունը հաստատել է կամ արդեն իսկ հաստատելու գործընթացում է բազային ֆինանսավորումը հիմնադրամներում մրցութային դարձնելու Ֆինանսների նախարարության առաջարկը:
Ուզում եմ ասել, որ նման առաջարկն օրենքի ուժ ստանալու դեպքում ԵՊՀ ամսական կկորցնի 50 մլն դրամ, իսկ մեր բազային ֆինանսավորման մեջ ընդգրկված մոտ 400 աշխատողներից առնվազն կեսը կդառնա գործազուրկ, որովհետեւ դժվար է պատկերացնել, որ ԵՊՀ նախկին տեմպերով կկարողանա այդ մրցույթներում հաղթել մյուս մրցակիցներին բազային ֆինանսավորման ոլորտում:
Սա շատ ծանր հետեւանք կարող է ունենալ մեր գիտության զարգացման համար:
Ես ուզում եմ հատուկ խնդրել ձեզ բոլորիդ՝ ամեն ինչ անել Հոգաբարձուների խորհրդի կողմից Ֆինանսների նախարարության առաջարկած այդ նախագիծը կյանքի չկոչելու, հակառակ դեպքում՝ հիմնադրամ բուհերն իրենց գիտական ներուժով վտանգի տակ են: Առանց այն էլ դուք գիտեք, որ գիտության աշխատողները ստանում են շատ ցածր աշխատավարձ, հիմա դրանից էլ կզրկվեն շատերը»,-ասաց Սիմոնյանը:
Նա հարց ուղղեց, թե օրինակ՝ կարելի՞ է պատկերացնել, որ Համլետ Ավետիսյանի ղեկավարած բազային ֆինանսավորմամբ լաբորատորիան կդադարի գործել այն դեպքում, երբ այդ մարդը ստացել է մեկ պետական, նախագահի մեկ մրցանակ. «Մենք ի՞նչ է, այդպիսի մարդկանց գործազու՞րկ ենք դարձնում:
Ես խնդրում եմ, պարո՛ն Մուրադյան, Հոգաբարձուների խորհրդի սիրելի՛ անդամներ, այս հարցում լրջորեն օգնել հիմնադրամ դարձած բուհերին, այդ թվում՝ ԵՊՀ-ին»,- նշեց ռեկտորը:


















































Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
ԿԸՀ-ն սահմանել է նախընտրական քարոզչության ժամանակ հեռարձակողների կողմից եթերաժամ տրամադրելու կարգը
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
Բելգիայի դեսպանության բացման պաշտոնական արարողություն՝ Երևանում
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում