Մանվել Գրիգորյանը հրաժարվել է դիմել Եվրոպական դատարան
ԱԺ նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանը ամիսներ առաջ հրաժարվել է իր կալանքի հարցով դիմել Եվրոպական դատարան։ Այս մասին այսօր՝ հունվարի 21–ին լրագրողների հետ զրույցում ասաց Գրիգորյանի պաշտպաններից Լևոն Բաղդասարյանը։
«Երբ դատարանները բավարարում էին Մանվել Գրիգորյանին կալանավորելու՝ վարույթն իրականացնող մարմնի միջնորդությունները, մենք առաջարկեցինք Մանվել Գրիգորյանին դիմել Եվրոպակա դատարան , սակայն նա հրաժարվեց՝ պատճառաբանելով՝ «Հայաստանին դատի չեմ տա»»,–ասաց նա։
Անդրադառնալով այն տեղեկություններին, թր Մանվել Գրիգորյանը մտադիր է բուժման նպատակով Մեկնել Ֆրանսիա, Լևոն Բաղդասարյանն ասաց.
«Մանվել Գրիգորյանը նախքան կալանավորվելը պետք է բուժման կուրս անցներ Ֆրանսիայում, սակայն հայտնի պատճառներով նա չկարողացավ մեկնել։ Նա այժմ ունի մեղադրյալի կարգավիճակով և դեռ հյատնի չէ՝ կգնա Ֆրանսիա , թե՝ ոչ»,–ասաց նա։
Փաստաբանը հերթական անգամ հիշեցրեց, որ Մանվել Գրիգորյանը պատիժ չի կրում և նրան այս պահին կալանքի տակ պահելու անհրաժեշտություն չկա։
«Ես բազմաիցս հայտարարել եմ, եթե կապացուցվի նրա մեղքը, թող նա ամենապատասխանատու ձևով պատիժը կրի, սակայն հիմա նրան տանել բանտ, այն դեպքում, որ նրան կալանքի տակ պահելու հիմքեր չկան՝ տեղին և օրինաչափ չէ»,–հայտարարեց պաշտպանը։
Հիշեցնենք, որ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը Մանվել Գրիգորյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշում կկայացնի հունվարի 22–ին։
Ավելի վաղ հայտնել ենք, որ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը դեկտեմբերի 21–ին որոշում է կայացրել 25 մլն դրամ գրավի դիմաց ազատ արձակել գեներալ Մանվել Գրիգորյանին։ Այս որոշումը դատախազությունը բողոքարկել էր Վերաքննիչ քրեական դատարանում։
Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանը կալանավորվել է հունիսի 19-ին`Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մարինե Մելքոնյանի որոշմամբ: Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու եւ նրա կնոջ` Նազիկ Ամիրյանի, դստեր` Այծեմնիկ Գրիգորյանի, Էջմիածին քաղաքի բնակիչներ Սեյրան Ազարյանի, Արմեն Հակոբյանի եւ այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ իրեն պատկանող առանձնատներում պահելու համար, ինչպես նաեւ՝ մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ յուրացման եղանակով իր վստահությանը հանձնված առանձնապես խոշոր չափի ուրիշի գույք հափշտակելու համար:


















































Դատարանը մերժեց Մանվել Գրիգորյանի պաշտպանների միջնորդությունը. մյուս միջնորդությունը կքննվի հաջորդ դատական նիստին
Առողջապահության նախարարը հաճույք է ստանում Մ.Գրիգորյանի խոշտանգման փաստով
Տեղափոխելու ընթացքում Մանվել Գրիգորյանին կարող էինք կորցնել. հիմա գիտակցության է եկել. ԲԿ-ի տնօրեն
Հնարավոր է 1 ամսից մահանա, 1 օրից, եթե այսպես շարունակվի․ Մանվել Գրիգորյանի առողջականը վատթարացել է
Առողջապահության նախարարը խոսեց Մանվել Գրիգորյանի առողջական վիճակի մասին
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ
ԿԸՀ-ն սահմանել է նախընտրական քարոզչության ժամանակ հեռարձակողների կողմից եթերաժամ տրամադրելու կարգը
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
Բելգիայի դեսպանության բացման պաշտոնական արարողություն՝ Երևանում
Հայաստան է ժամանել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն