ՍԱՍ-ի աշխատակցից զենքի սպառնալիքով փող պահանջած երիտասարդը հայտնաբերվել է
Ոստիկանության աշխատակիցները այսօր՝ հունվարի 20-ին, հայտանբերել են ՍԱՍ սուպերմարկետում ավազակային հարձակում կատարելու համար կասկածվող 20-ամյա Աշոտ Մեջլումյանին։ Այս մասին հայտնում է Shamsyan.com-ը։
Նա կասկածվում է հունվարի 17-ին, գիշերը ժամը 02:30-ի սահմաններում Արաբկիրի վարչական շրջանի Բաղրամյան պողոտայում գործող «ՍԱՍ» սուպերմարկետում ավազակային հարձակում կատարելու համար:
Ավելի վաղ հայտնել էինք, որ հունվարի 17-ին արտակարգ դեպք էր տեղի ունեցել Երևանում։ Ժամը 02։30-ի սահմաններում անհայտ անձը սեւ գլխարկով և սեւ ակնոցով մտել էր Բաղրամյան պողոտա 85 հասցեում գործող ՍԱՍ սուպերմարկետ, մոտեցել էր աշխատակցին, նրան փոխանցել էր գրություն և ատրճանակի նմանվող առարկան ուղղելով աշխատակցի կողմը՝ պահանջել էր կարդալ թղթի վրայի գրությունը։ Թղթի վրա գրված էր եղել, որ պահանջում է գումար, իր մոտ կա զենք և պայթուցիկ, և եթե գումարը չտրվի, սուպերմարկետը պայթեցնելու է։ Սուպերմարկետի 25-ամյա մենեջերը մերժել էր եւ երբ փորձել էր մոտենալ նրան, «սեւ գլխարկով և ակնոցով» անձը փախել էր։


















































Դանակահարել են ավտոբուսի վարորդին
Երևանում 18-ամյա երիտասարդը բանկում ձևակերպել է ոսկու գրավով վարկ․ ոսկին կեղծ է եղել
Էրեբունի-Աթոյան փողոցների խաչմերուկում կոտրել է երթևեկությունը կարգավորող լուսակիրը և հայտնվել երկաթե սյան մոտ
Առատ ձյան հետևանքով Սյունիքի Տանձավետ-Աղվանի ճանապարհին 1.5 ժամ է՝ վարորդները չեն կարողանում շարժվել
«Ford Transit»-ը ընկել է կամրջից
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ
ԿԸՀ-ն սահմանել է նախընտրական քարոզչության ժամանակ հեռարձակողների կողմից եթերաժամ տրամադրելու կարգը
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
Բելգիայի դեսպանության բացման պաշտոնական արարողություն՝ Երևանում
Հայաստան է ժամանել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն