Ինչքա՞ն է նստում մեկ ծառայողական մեքենան պետության վրա
hraparak.am-ը գրում է. Արդեն գրել ենք, որ կառավարության օպտիմալացման ծրագրի շրջանակներում ծառայողական մեքենաների կրճատում է նախատեսվում։
Մեր տեղեկություններվ, կրճատումից հետո ծառայողական մեքենաներ կունենան կառավարության աշխատակազմի ղեկավարն ու փոխվարչապետները։ «Պադավատներից» զրկվելու են նաև բաժնի պետերը։
Օպտիմալացումը նախատեսվում է իրականացնել հետևյալ կերպ․ մեքենաները տարաժամկետ վճարման կարգով կտրամադրվեն իրենց վարորդներին, ովքեր և կազատվեն աշխատանքից։ Այս մասին ունեցած մեր լուրերը հաստատեց թե՛ վարչապետի մամուլի խոսնակ Արման Եղոյանը, թե՛ լրատվության բաժինը։
Վերջինիս գրավոր հարցում էինք կատարել՝ մասնավորապես հարցնելով, թե քանի՞ ծառայողական մեքենա կա կառավարության հաշվեկշռում, և ի՞նչ արժե մեկ ծառայողական մեքենայի տարեկան միջինացված շահագործումը պետության համր։ Կառավարության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից մեզ տեղեկացրին, որ ներկայումս կառավարության հաշվեկշռում կա 87 մեքենա, որի մեջ ներառված են միկրոավտոբուսներ, ավտոբուսներ, բեռնատարներ և կիսաբեռնատարներ։ Իսկ մեկ մեքենայի տարեկան միջինիացված շահագործումը պետության վրա նստում է շուրջ 1.5 մլն ՀՀ դրամ՝ չհաշված վարորդի աշխատավարձը, որը 80-ից 90 հազար դրամին մոտ գումար է կազմում։


















































Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ
ԿԸՀ-ն սահմանել է նախընտրական քարոզչության ժամանակ հեռարձակողների կողմից եթերաժամ տրամադրելու կարգը
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
Բելգիայի դեսպանության բացման պաշտոնական արարողություն՝ Երևանում
Հայաստան է ժամանել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն