Ելենա Աղաջանովան սպառնալիքներով լի նամակներ է ստանում մարդասպանի աջակիցներից
23 տարի առաջ սպանված Իոսիֆ Աղաջանովի քույրը՝ Ելենա Աղաջանովան, ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է, որ «ֆեյսբուքյան ֆեյք էջերից սպառնալիքներով լի նամակներ է ստանում» եւ պատրաստավում է դիմել Ոստիկանություն:
«Հարգելի հայրենակիցներ,
Ես արդեն սկսել եմ անհանգստանալ իմ ընտանիքի անվտանգության համար, քանի որ սկսել եմ ստանալ սպառնալիքներով լի նամակներ ՖԲ-ով ֆեյք էջերից:
Ուզում եմ հասկանալ ինչպիսին է լինելու հասարակության վերաբերմունքը (նկատի չունեմ Սորոսի հիմնադրամի կողմից ֆինանսավորվող տարբեր տեսակի գրասենյակների և հասարակական կազմակերպությունների), այլ ինչպիսին է լինելու առողջ հայ հասարակության վերաբերմունքը այս ամենի նկատմամբ:
Նշեմ նաև, որ պատրաստվում եմ դիմել ոստիկանություն՝ իմ ընտանիքի անվտանգությունը ապահովելու և սպառնալիքներ հնչեցնողներին հայտնաբերելու նպատակով»,- գրել է նա:
Հիշեցնենք, որ Մհեր Ենոքյանը 1996-ին նոյեմբերի 29-ին դատապարտվել է մահապատժի՝ համակուրսեցի Իոսիֆ Աղաջանովին սպանելու համար։ Ըստ դատավճռի՝ հանցագործությունը Ենոքյանը կատարել է ընկերոջ՝ գյուղատնտեսական ինստիտուտի ուսանող Արամ Հարությունյանի հետ, որի տանը դաժանաբար սպանել են Իոսիֆ Աղաջանովին: 2003 թվականի օգոստոսի 1-ին Հայաստանի նախագահի թիվ 103-Ա հրամանագրով մահապատիժը փոխարինվել է ցմահ ազատազրկմամբ։
Նշենք, որ հանրապետության տարբեր հիվանդանոցների թվով 800-ից ավելի բժիշկներ ստորագրահավաք են իրականացրել, որով դեմ են արտահայտվում Մհեր Ենոքյանի հնարավոր ազատ արձակմանը։


















































Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ
ԿԸՀ-ն սահմանել է նախընտրական քարոզչության ժամանակ հեռարձակողների կողմից եթերաժամ տրամադրելու կարգը
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
Բելգիայի դեսպանության բացման պաշտոնական արարողություն՝ Երևանում
Հայաստան է ժամանել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն