Լուրջ վիճաբանություն ԲԴԽ անդամի եւ դատական կարգադրիչների միջեւ. բանը հասել է հայհոյանքներին
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` վերջերս լուրջ վիճաբանություն է տեղի ունեցել ԲԴԽ անդամ, Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմեն Խաչատրյանի եւ դատական կարգադրիչների միջեւ:
Վիճաբանությունը ծագել է այն բանից հետո, երբ ԲԴԽ անդամ դատավորը կարգադրիչներին հրահանգել է իրերն մի աշխատասենյակից մյուսը տեղափոխել: Թեեւ բեռնակրությունը չի մտնում դատական կարգադրիչների պարտականությունների մեջ, բայց դատավորի նկատմամբ հարգանքից ելնելով` փորձել են օգնել:
Դատավորը դժգոհ է մնացել նրանց աշխատանքից, սկսել է հրահանգներ տալ, արագաշարժությունից դժգոհել: Այս ամենը կարգադրիչներին դուր չի եկել, եւ վերջիններս ասել են, թե չեն կարող ավելի արագ «բեռնակրություն անել», ու հրաժարվել են դատավորի հրահանգները կատարելուց: Արմեն Խաչատրյանն էլ սկսել է կոպիտ խոսքերով վիրավորել նրանց:
Վեճը այն աստիճան է թեժացել, որ բանը հասել է հայհոյանքներին: Երեկ մեկնաբանությունների համար փորձեցինք դիմել Խաչատրյանին, բայց նա չէր պատասխանում մեր հեռախոսազանգերին»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ
ԿԸՀ-ն սահմանել է նախընտրական քարոզչության ժամանակ հեռարձակողների կողմից եթերաժամ տրամադրելու կարգը
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
Բելգիայի դեսպանության բացման պաշտոնական արարողություն՝ Երևանում
Հայաստան է ժամանել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն