Մեկ օրում բացահայտվել է 46 հանցագործություն. Անձի առեւանգումը ու բռնաբարության փորձ
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հունվարի 16-ից 17-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 46 դեպք։
Մասնավորապես՝ խարդախության 8, մարմնական վնասվածք հասցնելու եւ փաստաթուղթ կեղծելու 7-ական, անձնական ունեցվածքի գողության 4, յուրացման կամ վատնման ու ջրային կենդանիներ ապօրինի արդյունահանելու 3-ական, թմրամիջոցի հայտնաբերման եւ ակնհայտ հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույքի ձեռք բերելու 2-ական, բռնաբարության կամ բռնաբարության փորձի, անձի առեւանգման, բնակարանային գողության, դրամանենգության, ծեծի, սուտ մատնության, պատմության եւ մշակույթի հուշարձաններ ոչնչացնելու կամ վնասելու, բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու, ակնհայտ հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույք ձեռք բերելու ու անչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողությունների 1-ական դեպք:
Հայտնաբերվել է 1 անհետ կորած, 1 հետախուզվող, կամավոր ներկայացել է 2-ը։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 3 դեպք։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է կողոպուտի 2, մարմնական վնասվածք հասցնելու, անձնական ունեցվածքի գողության եւ ահաբեկչության մասին սուտ հաղորդում տալու 1-ական դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 10 պատահար, ինչի հետեւանքով 15 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:


















































Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ
ԿԸՀ-ն սահմանել է նախընտրական քարոզչության ժամանակ հեռարձակողների կողմից եթերաժամ տրամադրելու կարգը
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
Բելգիայի դեսպանության բացման պաշտոնական արարողություն՝ Երևանում
Հայաստան է ժամանել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն