ՊԵԿ-ում աշխատակիցների թվի կրճատում է կատարվել. Դավիթ Անանյան
ՀՀ ՊԵԿ 128 աշխատակից ազատվել է աշխատանքից: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարել է ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը: Նա հայտարարել է, որ դա իրականացվել է կառուցվածքային փոփոխությունների արդյունքում:
«Դեռևս հոկտեմբերի 20-ին կամ 22-ին տեսչական գործունեություն իրականացնող, այսինքն՝ հարկային վրահսկողություն իրականացնող շուրջ 7 վարչությունների աշխատակիցներ, որոնց ընդհանուր թվակազմը շուրջ 580 է, ստացել էին կառուցվածքային փոփոխությունների կատարման և դրանցով պայմանավորված հնարավոր կրճատումների վերաբերյալ ծանուցում»,- ասել է Դավիթ Անանյանը:
Նա հայտարարել է, որ աշխատանքից ազատման վերաբերյալ ծանուցման ժամկետի ավարտը նախատեսված է եղել դեկտեմբերի 22-ին, սակայն այն հետաձգվել ու իրականացվել է Ամանորից հետո: Դավիթ Անանյանի խոսքով՝ նման փոփոխությունը նաև աշխատակազմի և կատարվող աշխատանքների օպտիմալացման նպատակ է ունեցել:
«Եթե բյուջեի ստուգումների գործառույթով օժտված էին խոշոր հարկ վճարողների հաշվառման վարչությունը, փոքր և միջին հարկ վճարողների վարչությունը, ապա մենք կենտրոնացրինք ստուգումների գործառույթը՝ տեղերում թողնելով ընթացիկ հսկողության գործառույթը, որի արդյունքում նաև կատարեցինք աշխատակազմի օպտիմիզացիա»,- ասել է ՊԵԿ նախագահը:
Անանյանը հայտարարել է, որ աշխատանքից ազատված յուրաքանչյուր աշխատակցի հարցն առանձին քննարկվել է կոլեգիալ շրջանակում: Ամբողջ գործընթացը տևել է շուրջ 2 ամիս:
Նրա խոսքով՝ աշխատանքից ազատված աշխատակիցները դեռևս 3 ամիս շարունակելու են մնալ կառույցի կադրային ռեզերվում և այս ընթացքում, անհրաժեշտության դեպքում, մասնագիտական հատկանիշներով նախկինում աչքի ընկած աշխատակիցների աշխատանքը կարող է վերականգնվել:


















































Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ
ԿԸՀ-ն սահմանել է նախընտրական քարոզչության ժամանակ հեռարձակողների կողմից եթերաժամ տրամադրելու կարգը
Բելգիայի դեսպանության բացման պաշտոնական արարողություն՝ Երևանում
Հայաստան է ժամանել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն