Եվգենի Պետրոսյանը նոր սիրուհու հետ հանգստի է մեկնել Իսպանիա
Եվգենի Պետրոսյանը, ով անցյալ տարի բաժանվել է կնոջից՝ Ելենա Ստեպանենկոյից, հասցրել է նրան փոխարինող գտնել։
Արդեն մի քանի ամիս է՝ համացանցում նրան սիրավեպ են վերագրում օգնականի՝ Տատյանա Բրուխունովայի հետ։ Նախորդ տարվա դեկտեմբերին հումորիստի սիրուհին «Առաջին ալիքի» եթերում խոսել էր իրենց հարաբերությունների մասին։
Քննարկումների առիթ են տվել Բրուխունովայի եւ Պետրոսյանի հրապարակած լուսանկարները ռեստորաններից մեկում, ինչից հետեւորդները եզրահանգում են արել, որ նրանք հանգստանում են միասին։
Նրանց միկրոբլոգերում Իսպանիայի ազգային խոհանոցի ճաշատեսակներ առաջարկող ռեստորանից լուսանկարներ են հայտնվել: Ռեստորանը, որն աշխատում է ավելի քան 30 տարի, գտնվում է Բարսելոնայի կենտրոնում: Շատ հայտնիներ են այնտեղ լինում` իսպանական ճաշատեսակները համտեսելու համար:
Տատյանան ծովամթերքով պատրաստված մի քանի ճաշատեսակ է համտեսել: Եվգենի Պետրոսյանի հրապարակած լուսանկարից պարզ է դառնում, որ նրա ափսեի պարունակությունը նույնն է, ինչ Storis բաժնում ցույց էր տվել Տատյանան:

Նախորդ տարվա ավարտին Տատյանան մասնակցել էր «Առաջին ալիքի» հաղորդմանը, որի ընթացքում պատմել էր Եվգենի Պետրոսյանի հետ հարաբերությունների, Ելենա Ստեպանենկոյի հետ համագործակցության մասին եւ հերքել էր հղիության մասին լուրերը: Ստեպանենկոյից բաժանումը բացասաբար է անդրադարձել հումորիստի վրա: Նախկին ամուսիններն այժմ կիսում են ունեցվածքը, որը վաստակել են գրեթե 30 տարվա համատեղ կյանքի ընթացքում: Նախկին կինը հավակնում է դրա բավական լուրջ հատվածին:
Շատերն էին կարծում, թե տարաձայնություններ հրահրել է հենց Տատյանան, սական նա պնդում է, թր հումորիտներն արդեն վաղուց մտերիմ հարաբերություններ չունեին։


















































Եվգենի Պետրոսյանն իր 75-ամյակի օրն առաջին անգամ հրապարակել է իր ու Տատյանա Բրուխունովայի որդու լուսանկարը
Եվգենի Պետրոսյանը ստիպված է եղել շտապ ընդհատել ելույթը
Սեր ու երջանկություն. Բրուխունովան ու Պետրոսյանն՝ առաջին անգամ ռոմանտիկ լուսանկարում
Եվգենի Պետրոսյանը երիտասարդ կնոջը վիրավորելու համար դատի է տվել գործընկերոջը՝ հումորիստ Վիկտոր Կոկլյուշկինին
Եվգենի Պետրոսյանն ընտանեկան գաղտնիք է բացահայտել
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ
ԿԸՀ-ն սահմանել է նախընտրական քարոզչության ժամանակ հեռարձակողների կողմից եթերաժամ տրամադրելու կարգը
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
Բելգիայի դեսպանության բացման պաշտոնական արարողություն՝ Երևանում
Հայաստան է ժամանել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն