Նիկոլ Փաշինյանը ոչ ֆորմալ հանդիպում է ունեցել Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեի հետ (լուսանկարներ)
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Վրաստանի կառավարության ղեկավար Մամուկա Բախտաձեն հունվարի 15-ին ոչ ֆորմալ հանդիպում են ունեցել Վրաստանի Բոլնիսիում:
Վրաստանի կառավարության ղեկավարը ևս մեկ անգամ շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ՀՀ վարչապետ նշանակվելու կապակցությամբ և համոզմունք հայտնել, որ երկկողմ հետագա ակտիվ փոխգործակցությունը կնպաստի երկու հարևան ու բարեկամ պետությունների միջև տարբեր ոլորտներում համագործակցության զարգացմանն ու ընդլայնմանը:
Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել շնորհավորանքի համար և ընդգծել հայ-վրացական հարաբերությունների կարևորությունը բոլոր ոլորտներում:
Ոչ ֆորմալ հանդիպման ընթացքում զրուցակիցները մտքեր են փոխանակել երկկողմ հարաբերությունների օրակարգային մի շարք հարցերի շուրջ:
Նիկոլ Փաշինյանը և Մամուկա Բախտաձեն կարճատև հանդիպում են ունեցել նաև հայերով բնակեցված Բոլնիսի գյուղի, որը նախկինում կրում էր Բոլնիս-Խաչեն անունը, բնակիչների հետ:


















































Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ
ԿԸՀ-ն սահմանել է նախընտրական քարոզչության ժամանակ հեռարձակողների կողմից եթերաժամ տրամադրելու կարգը
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
Բելգիայի դեսպանության բացման պաշտոնական արարողություն՝ Երևանում
Հայաստան է ժամանել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն