Որդուն Նիկոլ անվանած մարդը ԹԻՎ1-ի գործադիր տնօրենն է
Hraparak.am-ի տեղեկություններով, Tiv1.am կայքը ֆինանանսավորող ռուսաստանցի Նորայր անունով գործարարը դեռ նոյեմբերին, երբ վճարման հետ կապված խնդիրներ են առաջացել, կայքի խմբագրակազմին հայտնել էր, որ փոխանցել են աշխատավարձերն ու մյուս գումարները, և խնդիրը բանկերի հետ է կապված։
Հիշեցնենք, որ ԹԻՎ1 հիմնադիր թիմ և գլխավոր խմբագիր Վարդուհի Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում «Հաղորդում հանցագործության մասին» վերնագրով հրապարակում էր արել, որ կայքն արդեն 16 օր է, փակված է, առանց հիմնադիր կազմին և գլխավոր խմբագրին ծանուցելու․ ամբողջ թիմը, առանց բացառության, ինչպես նաև գլխավոր խմբագիր Վարդուհի Սիմոնյանը առանց որևէ նախազգուշացման հեռացված են աշխատանքից: Իսկ աշխատավայրի բոլոր փականները փոխված են, և աշխատակիցները չեն կարողանում այնտեղ մուտք գործել՝ անգամ սեփական իրերը վերցնելու, համակարգիչներից անձնական տվյալները ջնջելու համար:
Ամեն ամիս, օրն ամենաքիչը 10-ժամյա գրաֆիկով աշխատող ստեղծագործական կազմի հետ հրաժարվել են կնքել աշխատանքային պայմանագրեր և չեն վճարել դեռևս նախորդ տարվա նոյեմբեր-դեկտեմբեր ամիսների աշխատավարձը, անգամ պարտքի մասով պարտավորագիր գրելուց հետո:
Նշենք, որ կայքի սեփականատերը Էդգար Բաբայանն է, այն երիտասարդը, որը հեղափոխությունից հետո ծնված որդու անունը դրեց Նիկոլ։ Ինչպես հաղորդվեց, նա երբևէ չի հրաժարվել գումարները վերադարձնելուց, իսկ Էդգար Բաբայանն էլ՝ որպես գործադիր տնօրեն, դեկտեմբերի 29-ին պարտավորագիր է գրել առ այն, որ պատրաստվում է վճարել։ Դրանից հետո, սակայն, ընկերներով մուտք են գործել խմբագրություն և այնտեղից տարել տեխնիկան։


















































Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ
ԿԸՀ-ն սահմանել է նախընտրական քարոզչության ժամանակ հեռարձակողների կողմից եթերաժամ տրամադրելու կարգը
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
Բելգիայի դեսպանության բացման պաշտոնական արարողություն՝ Երևանում
Հայաստան է ժամանել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն