Դպրոցի տնօրեններն իշխանամերձ օղակներից կընտրվեն
«Իրատես» թերթը գրում է. «Չարենցավանի թիվ 3 ավագ դպրոցում կրքերը Նոր տարվա հետ մարել են: ՈՒսուցիչների ու աշակերտների գործադուլ-դասադուլն անցյալում է մնացել, բոլորը համակերպվել են նոր տնօրենի՝ Աննա Բալյանի ընտրության հետ:
«Ծնողները երեխաներին դպրոց են ուղարկում, դասերը նորմալ հունով ընթանում են: Թե ինչ կատարվեց ծնողների ու մանկավարժական կոլեկտիվի հետ, չեմ կարող հստակ ասել, բայց ակնհայտ է, որ ինչ-որ ճնշում կամ հորդոր է եղել վերեւներից, թե չէ ինչպե՞ս եղավ, որ մեկ մարդու նման ոտքի ելած հասարակությունը հանկարծ համակերպվեց։ Այնքան վճռական էին տրամադրված Բալյանի հետ չաշխատելու հարցում, որ չէիր էլ կարող ենթադրել, թե հետքայլ կանեն: Բայց, փաստորեն, իրավիճակ փոխվեց»,- «Իրատեսին» ասաց Չարենցավանի բնակիչներից մեկը:
Մեր զրուցակցի ունեցած տեղեկություններով՝ խնդրին անձամբ մարզպետն է խառնվել: «Բալյանից դժգոհող ծնողներին, ըստ երեւութին, ասվել է` չկանգնել ՀՀԿ-ի ժամանակ աշխատած տնօրենի կողքին, չաջակցել նրան ու դպրոցը վստահել առավել երիտասարդ, իշխանամերձ կադրի: Ասում են՝ Բալյանի օրինակը տարածվելու է նաեւ մարզի մյուս դպրոցների վրա, ու տնօրենները, պաշտոնավարման ժամկետը լրանալուն պես, ստիպված կլինեն տեղը զիջելու նոր իշխանությունների հետ սերտ կապեր ունեցող անձանց: Իրավիճակ է փոխվել երկրում, հետեւաբար կառավարման մարմիններն էլ, ընդհուպ դպրոցի տնօրեններ, պետք է փոխվեն»,- նկատեց մեր զրուցակիցը»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ
ԿԸՀ-ն սահմանել է նախընտրական քարոզչության ժամանակ հեռարձակողների կողմից եթերաժամ տրամադրելու կարգը
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
Բելգիայի դեսպանության բացման պաշտոնական արարողություն՝ Երևանում
Հայաստան է ժամանել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն