Ո՞մ թեկնածուն կհաղթի՝ Միրզոյանի՞, թե՞ Ավինյանի
«168 ժամ» թերթը գրում է. «Մարզահամերգային համալիրի (ՄՀՀ) տնօրենի պաշտոնը, պարզվում է, հետաքրքրում է նաեւ ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանին: Նա է պնդել, որ «Արձագանք» խմբի երաժիշտ Եղիշ Պետրոսյանն անպայման հայտ ներկայացնի՝ մասնակցելու ՄՀՀ-ի տնօրենի թափուր պաշտոնի համար հայտարարված փետրվարի 1-ի մրցույթին: Այս մասին տեղեկացանք անցած շաբաթ 168.am-ի հրապարակմանը հետեւած արձագանքներից:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք՝ ՄՀՀ-ի աշխատակազմում վստահ են՝ մրցույթը ձեւական բնույթ է կրելու, եւ հաղթելու է ՀՀ ԱԺ նորընտիր նախագահ Արարատ Միրզոյանի հովանավորյալը՝ Սամվել Մելիքսեթյանը:
«Արձագանք» խմբի երաժիշտ Եղիշե Պետրոսյանը հեղափոխության օրերին իր հարցազրույցներով ակտիվորեն աջակցում էր Նիկոլ Փաշինյանին, իսկ մյուս թեկնածուին՝ Սամվել Մելիքսեթյանին բնութագրելիս ասում են՝ Արարատ Միրզոյանի քայլարշավի ընկերն է:
«Հեղափոխությունն այս մարդու համար էլ շանս է եղել, քայլել է Արարատ Միրզոյանի հետ ու հայտնվել այս պոստին, իսկ կարիերան «Անի» հյուրանոցի վաստակավոր վարորդ լինելն է, տուրօպերատորի ավտոբուսով Հայաստան եկածներին ման է տվել այս ու այն կողմ»,- Մելիքսեթյանի մասին ասել էր մեր աղբյուրը:
Մելիքսեթյանը, ով չի թաքցրել այդ պաշտոնում իր հավակնությունների մասին, օրեր առաջ մեր հրապարակմանն արձագանքած հարցազրույցներում հաստատել է Միրզոյանի հետ իր ընկերական կապի եւ, հետեւաբար՝ նույն կապով «Անի» հյուրանոցի տուրիստական ավտոբուսից ՄՀՀ համալիրի տնօրենի պաշտոնում հաստատվելու մասին տեղեկությունները:
Փաստորեն, ՄՀՀ պաշտոնը լուրջ կռիվ է գցել Նիկոլ Փաշինյանի գլխավորած «Քաղաքացիական պայմանագիր» (ՔՊ) կուսակցության, կառավարության ներսում: Կլինի՞ հանդուգն մեկ այլ թեկնածու, թե՞ ոչ, պարզ կդառնա հայտերի ընդունման վերջնաժամկետին՝ հունվարի 25-ին: Այս փուլում շրջանառվող վարկածներից մեկն այն է, որ Միրզոյանը հակված է գնալ կառուցողական զիջումների, եւ քննարկվում է երկու կողմերի համար, թերեւս, «լավագույն» տարբերակը։
Իշխանական ՔՊ կուսակցության ներսում ավելորդ տրամադրություններ չհրահրելու համար, հավանական է՝ Միրզոյանն իր մտերիմ ընկերոջը մինչեւ փետրվարի 1-ը նշանակի ԱԺ աշխատակազմի ղեկավարի պաշտոնում, որպեսզի Ավինյանը մրցութային հանձնաժողովով լեգալացնի իր նախընտրած թեկնածուի հաղթանակը ՄՀՀ տնօրենի պաշտոնում:
Նշենք, որ չճշտված տեղեկությունների համաձայն՝ Եղիշե Պետրոսյանին հովանավորելու Ավինյանի մտադրությունները ոչ այնքան վերջինիս երաժշտական ճաշակով կամ քաղաքական նույն հայացքներով են պայմանավորված, որքան համատեղ բիզնես շահերով: Մեկ այլ աղբյուրի փոխանցմամբ՝ Տ.Ավինյանն է հոգացել, որպեսզի Եղիշե Պետրոսյանը զբաղվի նաեւ կառավարական շենքերի վարչական համալիրի արտաքին ճակատի գեղարվեստական լուսավորության հարցով»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ
ԿԸՀ-ն սահմանել է նախընտրական քարոզչության ժամանակ հեռարձակողների կողմից եթերաժամ տրամադրելու կարգը
Հայաստան է ժամանել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում