Եվգենի Պլյուշչենկոյին վիրահատել են
Ռուս գեղասահորդ Պլյուշչենկոն վիրահատության է ենթարկվել։ Պարբերական ծանրաբեռնվածությունը հանգեցրել է նրան, որ ողնաշարի հետ կլապված խնդիրները գլուխ են բարձրացրել, եւ օլիմպիական չեմպիոնը ստիպված է եղել բուժօգնության դիմել ուժեղ ցավերի պատճառով։ Պլյուշչենկոն չի հայտնել հոսպիտալացման մասին եւ չի խոսել ինքնազգացողության մասին։
Օրեր անց միայն հայտնի է դարձել վիրահատական միջամտության մասին, որի ընթացքում հեռացվել է ճողվածքը։ Այն ճնշել է նյարդը՝ ուժեղ ցավի պատճառ դառնալով։ Գեղասահորդը դեռեւս հիվանդանոցում է, սակայն նրա կնոջ՝ Յանա Ռուդկովսկայայի խոսքով՝ ինքնազգացողությունը լավ է։
«Եվգենի Պլուշչենկոն մեծ սպորտում չէ, այդ պատճառոն նրա առողջական վիճակը վերաբերում է միայն նրան եւ նրա ընտանիքն։ Միակ բանը, որ կարող եմ ասել՝ խնդիրներ իսկապես եղել են, քանի որ 30 շոու է ունեցել Մոսկվայում եւ Սանկտ Պետերբուրգում, եւ նրան անհանգստացրել են ցավերը ողնաշարի պարանոցային հատվածում։ Նա ցանկացել է Իսրայել մեկնելլ, սակայն ցավերն ուժեղացել են, եւ նա դիմել է ռուս մասնագետի օգնությանը»,- ավելի վաղ ասել էր նրա կինը։
Պլյուշչենկոն պետք է վերականգնման փուլ անցնի, ինչը կարող է մի քանի շաբաթ տեւել։


















































Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ
ԿԸՀ-ն սահմանել է նախընտրական քարոզչության ժամանակ հեռարձակողների կողմից եթերաժամ տրամադրելու կարգը
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
Բելգիայի դեսպանության բացման պաշտոնական արարողություն՝ Երևանում
Հայաստան է ժամանել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն