Մեգան Մարքլին «լքել» է նրա կին թիկնապահը
Մեծ Բրիտանիայի արքայազն Հարիի կնոջ՝ Մեգան Մարքլի կին թիկնապահը «լքել» է նրան, հաղորդում է Fox News հեռուստաալիքը:
Հեռուստաալիքի տվյալներով՝ Սքոթլանդ Յարդի աշխատակցուհին, որը կես տարի աշխատել է Սասեքսի դքսուհու մոտ և ապահովել նրա անվտանգությունը Ֆիջի կղզի այցի ժամանակ, աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել: Պատճառը ոչ թե Սասեքսի դքսուհու բարդ բնավորությունն է, այլ «ժողովրդին մոտ լինելու» նրա ցանկությունը:
«Ի տարբերություն թագավորական ընտանիքում մեծացածների՝ Մեգանը սովոր չէ միշտ հսկողության տակ լինելուն, ինչը նրան մեծապես սահմանափակում և անհարմարություն է պատճառում: Իր վիճակում նա չի կարող առանց թիկնապահի որևէ տեղ գնալ, և դա ազդում է նրա գործողությունների վրա»,- ենթադրել է The Times-ի աղբյուրը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Մեգան Մարքլին «լքել» է անձնական օգնականը, ինչպես նաև թագավորական ընտանիքում 17 տարվա ծառայությունից հետո շուտով կհեռանա արքայազն Հարիի և նրա կնոջ անձնական քարտուղարը:


















































Արքայազն Չարլզը դադարել է ֆինանսավորել Հարիին ու Մեգան Մարքլին
Բրիտանական թագավորական ընտանիքի կայքից ջնջվել են Մեգան Մարքլի, արքայազններ Հայրիի եւ Էնդրյուի հաշիվները
Բացահայտվել է, թե ով է արքայական ընտանիքի ամենագեղեցիկ կինը
Հարին և Մեգանը վերադառնում են Մեծ Բրիտանիա
Արքայազն Ֆիլիպը կորոնավիրուսի պատճառով ծննդյան 99-ամյակին խուսափել է մեծ խնջույքից, հրավառությունից
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ
ԿԸՀ-ն սահմանել է նախընտրական քարոզչության ժամանակ հեռարձակողների կողմից եթերաժամ տրամադրելու կարգը
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
Բելգիայի դեսպանության բացման պաշտոնական արարողություն՝ Երևանում
Հայաստան է ժամանել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն