Ալեքսանդր Ցեկալոն բաժանվել է Վերա Բրեժնեւայի քրոջից եւ նոր սիրուհի ունի
57-ամյա պրոդյուսերը վերջապես բացատրել է, թե ինչու են նրան հաճախ նկատում անծանոթ սեւահեր գեղեցկուհու ուղեկցությամբ։ Պարզվել է, որ Ցեկալոն արդեն երկար ժամանակ է, ինչ չի ապրում Վերա Բրեժնեւայի քրոջ՝ Վիկտորիայի հետ, քանի որ հանդիպել է իր նոր սիրուն եւ նրան առաջարկություն է արել։
Շոումենին անցած տարվա ընթացքում տարբեր վայրերում նկատել են անծանոթ գեղեցկուհու ուղեկցությամբ։ Օրինակ, մայրաքաղաքի ռեստորաններից մեկում զույգը նույնիսկ չի թաքցրել զգացմունքները։ Նրանք համբուրվել են, գրկախառնվել եւ լքել են հաստատությունը։ Այնուհետեւ պարզվել է, որ մեկնել են Հռոմ, որտեղ տոները միասին են անցկացրել եւ քաղաքով նույնպես զբոսնել են գրկախառնված։ Այդքանից հետո արդեն թաքցնելն իմաստ չուներ, որ 57-ամյա Ցեկալոն պաշտոնապես ամուսնալուծվել է։
Ալեքսանդրը ասել է, որ նրան վիրավորում է այն փաստը, որ նրա նոր սիրեցյալին մամուլում անվանում են «սիրուհի»։ «Ես պաշտոնապես ամուսնալուծված եւ ազատ մարդ եմ։ Այդ իսկ պատճառով սիրուհի բառը տեղին չէ եւ վիրավորական է։ Մենք սիրում ենք միմյանց եւ մեր հարաբերությունները երեկ չեն սկսվել։ Սերը միակ բան է, որ հնարավոր չէ չափից շատ տալ։ Սա ես չեմ ասել, այլ Հենրի Միլլերը»։
Հիշեցնենք, որ Վերա Բրեժնեւայի քույրը Ցեկալոյի կինն է դարձել դեռ 10 տարի առաջ։ Ցեկալոն նրա հետ ծանոթացել է Կիեւում՝ Լոլիտայի հետ սկանդալային բաժանումից հետո։ Չնայած տարիքային մեծ տարբերությանը՝ 23 տարի, նրանք ամուսնացել եւ երկու երեխա են ունեցել՝ դուստրը՝ Ալեքսանդրան եւ որդին՝ Միշան։Ալեքսանդր Ցեկալոն նոր սիրուհի ունի․ նա բաժանվել է Վերա Բրեժնեւայի քրոջից


















































Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ
ԿԸՀ-ն սահմանել է նախընտրական քարոզչության ժամանակ հեռարձակողների կողմից եթերաժամ տրամադրելու կարգը
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
Բելգիայի դեսպանության բացման պաշտոնական արարողություն՝ Երևանում
Հայաստան է ժամանել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն