Միակ ելքն Արամ Աթեշյանի հրաժարականն է. արքեպիսկոպոս Գարեգին Բեկչյան
Գերմանիայի հայ համայնքի հոգևոր առաջնորդ Գարեգին արքեպիսկոպոս Բեկչյանը, որը մարտի 15-ին Պոլսո Հայոց պատրիարքի տեղապահի ընտրության ժամանակ ձայների 23/11 հարաբերակցությամբ ընտրվել էր Պոլսո պատրիարքի տեղապահի պաշտոնում, մեկնաբանել է պատրիարքի ներկայիս տեղապահ և ընտրություններում իր հիմնական հակառակորդ Արամ Աթեշյանի՝ պաշտոնը թողնելուց հրաժարվելու որոշումը:
Ինչպես գրում է «Ակօսը»՝ Բեկչյանը համոզված է, որ ստեղծված ճգնաժամային իրավիճակն այլ ելք չունի, քան Աթեշյանի ինքնակամ հրաժարականը:
Հիշեցնենք, որ մարտի 15-ին Ստամբուլում կայացած Պոլսո Հայոց պատրիարքի տեղապահի ընտրությունից հետո, որում համոզիչ հաղթանակ էր տարել Աթեշյանի հակառակորդ արքեպիսկոպոս Գարեգին Բեկչյանը, Ստամբուլի նահանգապետարանն անակնկալ կերպով միջամտել է Պոլսո Հայոց պատրիարքական ընտրությունների անցկացմանը: Ստամբուլի նահանգապետի տեղակալը նախքան պատրիարքարանում ընտրությունների սկսվելը գրություն է ուղարկել, որն իրավաբանորեն անհնար է համարում պատրիարքական ընտրությունների գործընթացի մեկնարկը: Այս գրությունը Պոլսո Հայոց պատրիարքի տեղապահի ընտրություններից անմիջապես հետո պատրիարքարանի հոգևորականներին է ներկայացրել տեղապահի ընտրություններում պարտված փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը և հայտարարել, որ չի հեռանա տեղապահի պաշտոնից:
«Այս հարցերը պարզելու համար նահանգապետարանում հանդիպում կնշանակվի և խնդրի շուրջ համաձայնություն ձեռք կբերվի: Պոլսո Հայոց պատրիարքարանի անունից կհայտնենք մեր խնդիրը: Մի քանի օրվա ընթացքում սա կկազմակերպվի: Ես էլ մի որոշ ժամանակ այստեղ եմ լինելու», - ասել է արքեպիսկոպոս Բեկչյանն ու հավելել, որ ըստ իրեն՝ խնդիրն ունի միայն մի լուծում՝ Արամ Աթեշյանի հրաժարականը:
«Եթե նահանգապետարանից նման միջամտություն կար և նամակն Աթեշյանի ձեռքում էր՝ պետք է ժողովից ու ընտրությունից առաջ ցույց տար: Սակայն եղածը եղած է: Այս խնդիրը լուծման մի ձև ունի՝ Աթեշյանի հրաժարականը»,- ասել է Բեկչյանը:
Հիշեցնենք, որ Պոլսո պատրիարք Մեսրոպ Մութաֆյանը կոմայի մեջ է գտնվում 2008թ.-ից և փաստացի չի գործում որպես պատրիարք: Նրա փոխարեն այդ լիազորությունները կատարում է արքեպիսկոպոս Արամ Աթեշյանը, որն ընտրված է ոչ թե համայնքի, այլ պետության կողմից:
Ստամբուլի հայ համայնքի ներկայացուցիչները տևական ժամանակ է՝ պահանջում էին կայացնել նոր ընտրությունների անցկացման որոշումը՝ ցանկանալով իրենց առաջնորդի դերում տեսնել ոչ թե պետության կողմից նշանակված, այլ իրենց ձայների արդյունքում ընտրված անձի:


















































Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ
ԿԸՀ-ն սահմանել է նախընտրական քարոզչության ժամանակ հեռարձակողների կողմից եթերաժամ տրամադրելու կարգը
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
Բելգիայի դեսպանության բացման պաշտոնական արարողություն՝ Երևանում
Հայաստան է ժամանել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն