ՀՀ-ն որպես նվիրատվություն կընդունի Բագրևանդ փողոցի 74 հասցեում գտնվող հողամասը
Կառավարության որոշմամբ ՀՀ-ն որպես նվիրատվություն կընդունի Երևան քաղաքի Նոր-Նորք վարչական շրջանի Բագրևանդ փողոցի հ․ 74 հասցեում գտնվող Երևան համայնքին սեփականություն հանդիսացող 135.720.000 դրամ կադաստրային արժեք ունեցող 3 հա մակերեսով բնակավայրի նպատակային նշանակության, հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողամասը:
Գույքը նախատեսվում է ամրացնել ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը: Համապատասխան որոշմամբ սահմանվում են դրույթներ նվիրատվությունը ընդունելու, ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության հաշվեկշռում գրանցելու և ինժեներական քաղաքի ստեղծման համար կազմակերպություններին նվիրաբերությամբ տարածքներ տրամադրելու մասին։ Հիմնավորման համաձայն՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված նվիրաբերությամբ տարածքները տրամադրվելու են համապատասխան պայմանագրային հիմունքներով, որտեղ սահմանվելու է հողատարածքի հետագա տնօրինման և տիրապետման առանձնահատկությունները:
Հողի սեփականության իրավունքի փոխանցման համար ընտրվել է նվիրաբերության գործարքի եղանակը, քանի որ այն հնարավորություն է տալիս պետությանը տվյալ գույքի ոչ նպատակային օգտագործման դեպքում դադարեցնել սեփականության իրավունքը և վերադարձնել այն։


















































Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
ԿԸՀ-ն սահմանել է նախընտրական քարոզչության ժամանակ հեռարձակողների կողմից եթերաժամ տրամադրելու կարգը
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ
Հայաստան է ժամանել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում