Եվրոպայում շարունակվում է «ձյան քաոսը»
Կենտրոնական Եվրոպայում սաստիկ ցուրտ ու տեղումնառատ ձմեռ է, ինչին ծավալուն ֆոտոշարքով անդրադարձել է բրիտանական Daily Mail պարբերականը:
Մասնավորապես՝ Ավստրիայում սպասվում է, որ ձյան շերտի բարձրությունը կգերազանցի 3 մետրը: Առհասարակ, այս տարվա հունվարը, ի տարբերություն մյուս տարիների հունվարների, անհամեմատ ավելի ձնառատ է:
Առատ տեղումների հետևանքով Ալպերում փակվել է 450 դահուկային ճոպանուղի: Հայտնի է, որ Ալպերի ամենաբարձր զառիթափերի վրա ձյան ծածկի բարձրությունն ավելացել է ավելի քան 3 մ-ով:
Ցուրտ եղանակը հասել է նաև Հունաստան, որտեղ օդի ջերմաստիճանը նվազել է մինչև -23 աստիճան, առատ ձյուն է տեղացել:
Աղբյուրը մանրամասնում է, որ ձյան հետևանքով Կենտրոնական Եվրոպայում գրանցվել է 14 զոհ. նրանց մի մասը մնացել է ձնահյուսի տակ:
Ավստրիայի իշխանությունները հայտարարել են, որ առաջիկա օրերին սպասվում են չափազանց մեծ ու վտանգավոր ձնահյուսեր:
Նույնպիսի իրավիճակ է նաև Գերմանիայի հյուսիսում: Մասնավորապես՝ բավարական Բերխտեսգադեն համայնքն առատ ձյան պատճառով կտրվել է արտաքին աշխարհից, ինչի հետևանքով բնակիչներին բեռնատարներով է սնունդ բերվել:
Մինչդեռ Գերմանիայի հարավում փակվել են բազմաթիվ դպրոցներ, ճանապարհներն արգելափակվել են՝ առաջացնելով մի քանի կմ երկարությամբ խցանումներ:


















































Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
ԿԸՀ-ն սահմանել է նախընտրական քարոզչության ժամանակ հեռարձակողների կողմից եթերաժամ տրամադրելու կարգը
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ
Հայաստան է ժամանել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում