Ղրղզստանի նախկին վարչապետը 1.4 միլիոն դոլարի վնաս է հասցրել պետությանը
Ղրղզստանի պետական ազգային անվտանգության կոմիտեն հանրապետության նախկին վարչապետ Սապար Իսակովին մեղադրել է թանգարանի վերակառուցման ընթացքում պետական բյուջեին 1.4 միլիոն դոլարի վնաս հասցնելու մեջ, հաղորդում է ՏԱՍՍ-ը` վկայակոչելով Պետական ազգային անվտանգության կոմիտեի մամուլի ծառայությունը:
«Իսակովի եւ այլ պաշտոնատար անձանց հանցավոր գործողություններից պետությանը 101 միլիոն 690 հազար 800 սոմ (մոտ 1,45 միլիոն դոլար) վնաս է պատճառվել: Միեւնույն ժամանակ, թանգարանի վերակառուցման աշխատանքները մինչեւ հիմա դեռ չեն ավարտվել», - ասված է հաղորդագրության մեջ»:
Գերատեսչության կարծիքով, Իսակովը, ով 2017 թվականին աշխատում էր որպես նախկին նախագահ Աթամբաեւի աշխատակազմի ղեկավար, ճնշում է գործադրել թուրքական ընկերության վրա, որը զբաղվում էր պատմության թանգարանի վերակառուցմամբ՝ պահանջելով արագացնել աշխատանքները: Թուրքական կողմը հրաժարվել էր շարունակել աշխատանքը, եւ վերակառուցմանը ներգրավվել էր գերմանական ընկերությունը՝ «առանց պետական գնումների ընթացակարգերի իրականացման»: Այս ընկերությունը ձեռք է բերել թանկ սարքավորումներ եւ ինտերիերի պարագաներ, որոնց գինը զգալիորեն գերազանցում է ներքին շուկայում առկա նյութերի արժեքը:
Իսակովը, որը անցյալ տարվա օգոստոսին ղեկավարում էր Ղրղզսատնի կառավարությունը, հունիսի 5-ին իրավապահ մարմինների կողմից ձերբակալվել էր: Նրան ՔՕ «Կոռուպցիա» հոդվածով մեղադրանք է ներկայացվել:
Ներկայումս նա գտնվում է Ղրղզստանի պետական ազգային անվտանգության կոմիտեի մեկուսարանում:
Կառավարության նախկին ղեկավարը կասկածվում է Բիշքեկի ՋԷԿ-ի վերակառուցման հետ կապված կոռուպցիոն սխեմաների ներգրավման մեջ:
Անցյալ տարվա վերջին նախագահի պաշտոնից Ալմազբեկ Աթամբաեւից հեռանալուց հետո Ղրղզստանում նրա մի քանի կողմնակիցներ կոռուպցիայի կասկածանքով ձերբակալվեցին:
Բացի Իսակովիից, նրանց թվում է նաեւ եւս մեկ նախկին վարչապետ Ժանտորո Սատիբալդիեւը, Բիշքեկի նախկին քաղաքապետ Ալբեկ Իբրաիմովը, ինչպես նաեւ ռուս-ղազախական զարգացման հիմնադրամի նախկին ղեկավարը, մաքսային ծառայության նախկին պետը եւ Ազգային բանկի նախկին նախագահ Կուբանիչեկ Կուլմատովը:


















































Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
ԿԸՀ-ն սահմանել է նախընտրական քարոզչության ժամանակ հեռարձակողների կողմից եթերաժամ տրամադրելու կարգը
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ
Հայաստան է ժամանել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում