Երևանի քաղաքապետարանի կողմից կոպտագույն խախտումներով տրվել է 31 շինթույլտվություն
«2018 թվականի նոյեմբեր և դեկտեմբեր ամիսներին Երևանի քաղաքապետարանի կողմից տրվել է 31 շինարարության թույլտվություն՝ ժամկետների կոպտագույն խախտումներով։
Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքում՝ yerevan.am-ում կա պատուհան՝ Doing Business 2018 և բաժին՝ Տեղեկություններ II կատեգորիայի օբյեկտների համար տրված քաղաքաշինական թույլտվությունների տևողությունների վերաբերյալ (անցեք հղումով՝ https://www.yerevan.am/…/ii-category-facility-permits-info…/):
Ուրեմն «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԱՅԼ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ»
ՀՀ Կառավարության 19 մարտի 2015 թվականի N 596-Ն որոշում, որի 98-րդ կետի համաձայն․
«Կառուցապատողը, նախագծային փաստաթղթերի համաձայնեցման և միաժամանակ շինարարության թույլտվության ստացման նպատակով դիմում է (N 2 հավելվածի N 2-1 ձև) իրավասու մարմին՝ կցելով շինարարության թույլտվության (իսկ սույն կարգի 116-րդ կետով նախատեսված դեպքերում` նաև քանդման թույլտվության) տեղական տուրքը վճարելու մասին անդորրագիրը (անդորրագրերը), նախագծային փաստաթղթերը (երկու օրինակից), փորձաքննության դրական եզրակացությունը (եզրակացությունները) կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում՝ նախագծային աշխատանքների կապալառուի գրավոր երաշխավորագիրը, ինչպես նաև սույն կետում նշված ձևաթղթում ներկայացված այլ տեղեկություններ»:
Նույն որոշման 100-րդ կետի համաձայն՝
Իրավասու մարմինը համաձայնեցնում է նախագծային փաստաթղթերը և միաժամանակ տալիս է շինարարության թույլտվությունը՝ սույն կարգի 98-րդ կետում նշված դիմումն ստանալու օրվանից`
1) II ռիսկայնության աստիճանի (կատեգորիայի) օբյեկտների համար`
ա. 3-օրյա ժամկետում` բազմակի օգտագործման օրինակելի նախագծերի կամ սերտիֆիկացված նախագծերի տեղակապման դեպքում,
բ. 5-օրյա ժամկետում` սույն կետի 1-ին ենթակետի «ա» պարբերության մեջ չնշված օբյեկտների դեպքում։
Ուսումնասիրելով դիմումների մուտքագրման և շինթույլտվությունների տրամադրման ժամկետները՝ պարզվում է դրանց միջև ժամանակահատվածը գերազանցում է օրենքով սահմանված ժամկետները, ընդհուպ հասնելով մինչև 30 օրվա։
Պարոն քաղաքապետ Hayk Marutyan (պարոն քաղաքապետը փակել է իրան թագ անելու հնարավորությունը)
օրենքի այս կոպտագույն խախտումով դուք վնասում եք Երևան քաղաքի բիզնես վարկանիշին, որը կարող է պատճառ դառնալ Doing Business-ի ցուցանիշների անկմանը։
Մեկնաբանություններում կդնեմ մեկ օրինակ»։
Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Անի Սամսոնյանի ֆեյսբուքյան էջից


















































Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
ԿԸՀ-ն սահմանել է նախընտրական քարոզչության ժամանակ հեռարձակողների կողմից եթերաժամ տրամադրելու կարգը
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ
Հայաստան է ժամանել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում