Տոնական օրերին 225 ոչ սթափ վարորդ՝ նախորդ տարվա 9-ի փոխարեն (Տեսանյութ)
Հունվարի 1-ից 7-ը ճանապարհային ոստիկանները արձանագրել են 1630 վարչական իրավախախտում․ ասված է ոստիկանությունը հրապարակած տեսանյութում, որն ամփոփում է տոնական օրերին ճանապարհային ոստիկանության ուժեղացված ծառայության թվային արդյուքները։
«Տոնական օրերին ճանապարհային ոստիկանությունն իրականացրեց աննախադեպ ուժեղացված ծառայություն: Նպատակը մեկն էր՝ ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովումը: Թեև համացանցում երբեմն անհիմն մեղադրանքներ էին հնչում ճանապարհային ոստիկանության հասցեին, սակայն ստորաբաժանման ծառայողները, որոշ թերություններով հանդերձ, իրականացրին բարեխիղճ ծառայություն: Խոսենք թվերով:
Հունվարի 1-ից 7-ը ճանապարհային ոստիկանները արձանագրել են 1630 վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն: Անցած տարվա նույն ժամանակահատվածում այդ թիվը 483 էր: Նույն օրերին ճանապարհային ոստիկանության պահպանվող հատուկ տարածքներ է տեղափոխվել 267 տրանսպորտային միջոց, 212-ով ավելի անցած տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատ:
Հայտնաբերվել է 225 ոչ սթափ վարորդ, իսկ անցած տարի հունվարի 1-ից 7-ը հայտնաբերվել էր ընդամենը 9-ը: Տոնական օրերին հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 72 պատահար, ինչի հետևանքով զոհվել է 7 մարդ: Անցած տարվա նույն օրերի համեմատությամբ զոհերի թիվը նվազել է 5-ով: Հանուն արդարության պետք է նաև նշել, որ դրական թվային տվյալները արձանագրվել են այն պայմաններում, որ միայն անցած տարի հանրապետություն է ներկրվել շուրջ 75.000 տրանսպորտային միջոց:
Դժվար է ասել, թե ճանապարհային ոստիկաններն այս օրերին քանի ճանապարհատրանսպորտային պատահար են կանխել ու քանի մարդկային կյանք փրկել, սակայն մեկ բան հաստատ է ճանապարհային ոստիկանությունն իր տեղում է և պատվով իրականացնում է իր առջև դրված ցանկացած խնդիր: Առողջ քննադատությունը կօգնի ծառայությունն էլ ավելի արդյունավետ դարձնել, իսկ անհիմն մեղադրանքները միայն վարկաբեկում են պատվախնդիր ծառայողների աշխատանքը: Ճանապարհային ոստիկանությունը շարունակելու է իրականացնել իր առջև դրված խնդիրները, կրկին դիմում ենք բոլորին՝ պահպանեք երթևեկության կանոնները»:


















































Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
ԿԸՀ-ն սահմանել է նախընտրական քարոզչության ժամանակ հեռարձակողների կողմից եթերաժամ տրամադրելու կարգը
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ
Հայաստան է ժամանել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում