Նորակոչիկներին տեղափոխող ավտոբուսի հետ կապված միջադեպի մասնակիցներից մեկին գտել են, մյուսը փախուստի մեջ է (լուսանկարներ)
ՀՀ ՊՆ Ռազմական Ոստիկանության եւ ՀՀ Ոստիկանության աշխատակիցները հունվարի 8-ին հայտնաբերել են նույն օրը, ժամը 10։30-ից մինչեւ 11։30-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ ՊՆ Կոտայքի զինկոմիսարիատի Նաիրիի բաժանմունքից ՀՀ ՊՆ կենտրոնական հավաքակայան նորակոչիկներին տեղափոխող ՊԱԶ 32053 մակնիշի ՊՆ 3299 Տ զինվորական համարանիշի ավտոբուսի վարորդի համար արհեստական խոչընդոտներ ստեղծողներին ու քաշքշուկ հրահրողներին:
Shamshyan.com-ի փոխանցմամբ, նրանք նաեւ վթարային իրավիճակ էին ստեղծել, որի ժամանակ անօրինական հարկադրել են վարորդին կանգ առնել ու այդ ժամանակ դիտավորությամբ, կոպիտ կերպով խախտել են հասարակական կարգը եւ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսեւորել հասարակության նկատմամբ, այդ ընթացքում հարվածներ են հասցրել ավտոբուսի տարբեր հատվածներին, վնասել այն։
Երիտասարդները այնուհետեւ իրենց գործողությունները կատարել են Երեւան քաղաքի Շարուրի փողոցում՝ նույն եղանակով. կանգնեցրել են ավտոբուսը, որից հետո 2 հոգի ոտքերով հարվածել ու բացել են ավտոբուսի սրահի դռները, ներս մտնելով՝ բռնություն են գործադրել նորակոչիկներին ուղեկցող ավտոբուսի սրահում գտնվող ՀՀ ՊՆ Կոտայքի զինկոմիսարիատի Նաիրիի բաժանմունքի տեսուչի նկատմամբ։
Նրանք հարվածել են տեսուչի դեմքին եւ հայհոյանքներ հնչեցրել նրա հասցեին, իսկ մի քանի հոգի էլ քաշել են վարորդի հագուստից՝ ստիպողաբար դուրս բերել նրան ավտոբուսի վարորդի խցիկից։
Փաստի առթիվ նույն օրը ՀՀ ՊՆ Ռազմական Ոստիկանությում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր-ի 258 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով, եւ արդեն կեսգիշերին իրավապահ մարմինները բացատրական աշխատանքների շնորհիվ նշված արարքի համար կասկածվող Եղվարդի բնակիչ 40-ամյա Գոռ Հ.-ն ինքնակամ ներկայացել է Ռազմական Ոստիկանություն, իսկ նրա համաքաղաքացի 23-ամյա Մերուժան Ո.-ն ներկայումս գտնվում է փախուստի մեջ։


















































Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
ԿԸՀ-ն սահմանել է նախընտրական քարոզչության ժամանակ հեռարձակողների կողմից եթերաժամ տրամադրելու կարգը
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ
Հայաստան է ժամանել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում