Վահագն Հարությունյանի նկատմամբ երկրորդ անգամ կալանքի որոշում կայացվեց
Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը կրկին որոշում է կայացրել կալանավորել Մարտի 1-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանին։ Որոշումը կայացվել է դեռևս 2018 թ. դեկտեմբերի 30-ին։
NEWS.am-ի հետ զրույցում Հարությունյանի պաշտպան Միհրան Պողոսյանը նշեց, որ տեղյակ չեն եղել դատարանի որոշման մասին։
«Այսօր առավոտից զանգահարել եմ քննիչին և փորձել ստանալ մեղադրանքի վերաբերյալ փաստաթղթերը, որպեսզի ներկա լինեի խափանման միջոցի հարցի քննությանը, սակայն մինչ այս պահը մեզ հասանելիք փաստաթղթերը չեն տրամադրել։ Այսօր պարզեցի, որ դատարանն առանց մեզ ծանուցելու խափանման միջոցի վերաբերյալ որոշում է կայացրել»,–ասաց նա՝ նշելով, որ դատարանն ու նախաքննական մարմինը խախտել են քրեական դատավարության նորմը՝ համաձայն որի հետախուզման մեջ գտնվող մեղադրյալի նկատմամբ կալանավորումը, որպես խափանման միջոց կիրառելու միջնորդությունը քննվում է պաշտպանի պարտադիր մասնակցությամբ։
Հիշեցնենք, որ 2018թ. տարեվերջին հայտնի դարձավ, որ Մարտի 1-ի գործով ապացույցներ կեղծելը կազմակերպելու համար մեղադրվող Վահագն Հարությունյանին առաջադրված մեղադրանքը լրացվել է։
Նա, որպես մեղադրյալ է ներգրավվել ՀՀ ՔՕ 308–րդ հոդվածի 2–րդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ) և 309–րդ հոդվածի 2–րդ մասով (պաշտոնեական լիազորություններն անցնելը, որը զուգորդվել է բռնություն, զենք կամ հատուկ միջոցներ գործադրելով): Նշենք, որ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը Վահագն Հարությունյանին կալանավորելու որոշում էր կայացրել նաև 2018թ. նոյեմբերի 2–ին՝ առանձնապես ծանր հանցագործության վերաբերյալ քրեական գործով ապացույցներ կեղծելը կազմակերպելու համար։
Սակայն դեկտեմբերի 12–ին Վերաքննիչ քրեական դատարանը բեկանել էր առաջին ատյանի որոշումն ու վերացրել Վահագն Հարությունյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանքի որոշումը։


















































Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
ԿԸՀ-ն սահմանել է նախընտրական քարոզչության ժամանակ հեռարձակողների կողմից եթերաժամ տրամադրելու կարգը
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ
Հայաստան է ժամանել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում