Կրակոցներ Արարատի մարզում. կան վիրավորներ
Հունվարի 5-ին, կրակոցներ են հնչել Արարատի մարզում։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:
Ժամը 23։30-ի սահմաններում Արարատի ոսկու կորզման ֆաբրիկայի՝ Բանավանի 4-րդ շենքին հարակից տարածքում կրակոցներ են հնչել, և այդ մասին ահազանգ է ստացվել Ոստիկանության Արարատի մարզային վարչությունում։
Ոստիկանները պարզել են, որ նշված շենքին հարակից տարածքում նույն՝ Բանավանի 4-րդ շենքի բնակիչ, 27-ամյա Ժորա Գասպարյանը իր վարած Toyota Prado մակնիշի 10 QR 010 համարանիշի ավտոմեքենայի միջից իր մոտ եղած որսորդական ողորկափող հրացանով մի քանի անգամ կրակոցներ է արձակել նույն՝ Բանավանի բնակիչ՝ 67-ամյա Հենզել Սիմոնյանի և վերջինիս հետ կանգնած քաղաքացիների ուղղությամբ։
Կրակոցների հետևանքով Հ. Սիմոնյանի որդին՝ նույն թաղամասի բնակիչ, 32-ամյա Սարուխան Սիմոնյանը, ոտքի շրջանում ստացել է հրազենային վնասվածք։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ կրակոցներից մեկն էլ դիպել է նույն Բանավանի բնակիչ՝ 60-ամյա Սամվել Գասպարյանի ձախ ձեռքին։ Ոստիկանները դեպքի վայրի զննությամբ հայտնաբերել են 12 մմ տրամաչափի որսորդական հրացանի փամփուշտի 2 պարկուճ։
Ս. Սիմոնյանը դեպքից 3 ժամ անց բուժօգնություն ստանալու նպատակով դիմել է «Արարատ» բժշկական կենտրոն։


















































Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
ԿԸՀ-ն սահմանել է նախընտրական քարոզչության ժամանակ հեռարձակողների կողմից եթերաժամ տրամադրելու կարգը
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Հայաստան է ժամանել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում