Ովքե՞ր են հրաժարվում պատգամավորական մանդատներից
ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի` հունվարի 4-ի նիստի օրակարգում է նաև ընտրական ցուցակներում ընդգրկված մանդատից հրաժարված պատգամավորի թեկնածուների գրանցումն ուժը կորցրած ճանաչելու հարցը:
ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանը հայտարարեց, որ ստացվել է 18 ինքնաբացարկի դիմում «Իմ քայլը» դաշինքից և 2-ը` «Լուսավոր Հայաստան»-ից, ԲՀԿ-ից ինքնաբացարկի դիմումներ չեն ներկայացրել:
Ինքնաբացարկի դիմումները հետևյալն են.
«Իմ քայլը» դաշինք
Նիկոլ Փաշինյան՝ ՀՀ վարչապետի պաշտոնակատար,
Տիգրան Ավինյան՝ ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար,
Արայիկ Հարությունյան՝ ԿԳ նախարարի պաշտոնակատար,
Սուրեն Պապիկյան՝ տարածքային կառավարման նախարարի պաշտոնակատար,
Զարուհի Բաթոյան՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար,
Էդուարդ Աղաջանյան՝ ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար,
Ռոմանոս Պետրոսյան՝ Կոտայքի մարզպետ,
Դավիթ Սանասարյան՝ Պետական վերահսկողական ծառայության պետ,
Հակոբ Արշակյան՝ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար,
Արսեն Թորոսյան՝ առողջապահության նախարարի պաշտոնակատար,
Գարիկ Սարգսյան՝ Արարատի մարզպետ,
Էրիկ Գրիգորյան՝ բնապահպանության նախարարի պաշտոնակատար,
Գնել Սանոսյան՝ Գեղարքունիքի մարզպետ,
Տրդատ Սարգսյան՝ Վայոց ձորի մարզպետ,
Անդրեյ Ղուկասյան՝ Լոռու մարզպետ,
Դավիթ Գևորգյան՝ Արագածոտնի մարզպետ,
Նարեկ Բաբայան՝ Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ,
Ֆելիքս Ցոլակյան՝ ԱԻ նախարարի պաշտոնակատար:
«Լուսավոր Հայաստան»
Քրիստ Մարուքյան,
Արմեն Բաղդասարյան:


















































Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
ԿԸՀ-ն սահմանել է նախընտրական քարոզչության ժամանակ հեռարձակողների կողմից եթերաժամ տրամադրելու կարգը
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Հայաստան է ժամանել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում