Հյուսիսային պողոտայում տեղի ունեցած կռվի ու դանակահարության մասին ոստիկանության մանրամասները
Հունվարի 2-ին, ժամը 05.10-ին, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Կենտրոնական բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարած անհայտ քաղաքացին եւ հայտնել, որ Հյուսիսային պողոտայում կռիվ է:
Նույն օրը, ժամը 05.50-ին, ոստիկանության բաժնում հաղորդում է ստացվել հիվանդանոցից: Կրծքավանդակի եւ որովայնի կտրած-ծակած վերքերով բուժօգնության է տեղափոխվել 40-ամյա Կարեն Դ.-ն եւ 39-ամյա Միքայել Ա.-ն՝ ձեռքի մատի կոտրվածքով:
Ոստիկանության քրեական հետախույզների ու Երեւան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 3-րդ՝ հատուկ եւ 1-ին գումարտակների ծառայողների ձեռնարկված համատեղ միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նույն օրը, ժամը 04.30-ին, Հյուսիսային պողոտայի բարերից մեկում՝ 29-ամյա Մհեր Մ.-ն, 20-ամյա Արթուր Ե.-ն, 40-ամյա Կարեն Դ.-ն եւ 39-ամյա Միքայել Ա.-ն վիճել են, այնուհետեւ վիճաբանությունը շարունակվել է դրսում: Հյուսիսային պողոտայի շենքերից մեկի դիմաց ծեծկռտուքի ընթացքում Միքայել Ա.-ն ստացել է վնասվածք, իսկ Մհեր Մ.-ն դանակով հարվածել է Կարեն Դ.-ին:
Ձեռնարկվում են միջոցառումներ Մհեր Մ.-ին եւ Արթուր Ե.-ին հայտնաբերելու ուղղությամբ:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասի՝ դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու հատկանիշով:
Կատարվում է նախաքննություն:


















































Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
ԿԸՀ-ն սահմանել է նախընտրական քարոզչության ժամանակ հեռարձակողների կողմից եթերաժամ տրամադրելու կարգը
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Հայաստան է ժամանել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում